Մահաբեր վթար՝ ԱՄՆ-ի երկաթուղում/տեսանյութ/
Ամերիկյան Amtrak ընկերությանը պատկանող մի գնացք է երկուշաբթի օրը դուրս եկել գծերից։ Վթարը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հյուսիս-արեւմտյան Վաշինգտոն նահանագում։ Վթարի արդյունքում գնացքի մի քանի կառք ընկել է ծանր երթեւեկությամբ մի խաչմերուկի վրա։ Ըստ առաջին տվյալների, կան բազմաթիվ զոհեր գնացքում։ Ավտոմայրուղում զոհեր չկան, սակայն մեծաթիվ մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ։ Գնացքը վթարի պահին ճամփորդում էր Սեաթըլից դեպի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքը։ Մինչեւ վթարը, գնացքը շարժվել է ժամում 13Օ կմ արագությամբ։ Վթարի պահին գնացքում եղել է 75 մարդ։ Սեաթլից հարավ դադարեցվել են երկաթուղային բոլոր ուղերթները։ Վթարի պատճառները ճշտելու նպատակով սկսվել է հետաքննություն։
