Իշխանությունը պահելը՝ ավելի շատ գոյաբանական խնդիր, քան քաղաքական. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանության վարկանիշը բավականին ցածր է, և դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանին շատ է մտահոգում: Իշխանությունը խնդիր ունի վերարտադրվելու, ընդ որում՝ շատ դեպքերում նրանց համար իշխանությունը պահպանելը, հենց իրենց պատկերացմամբ, ավելի շատ գոյաբանական խնդիր է, քան քաղաքական։ Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն դեռևս 2024 թվականի սկզբից են մտել նախընտրական տրամադրությունների մեջ:

Իսկ ի՞նչ է անում: Ըստ Հակոբյանի, ընդդիմությունը տարբեր տրամադրությունների մեջ է։ «Ի տարբերություն «Հայաստան» դաշինքի, նոր ձևավորվող ուժերի, ինչպիսիք են Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, Արման Թաթոյանի «Միասնության թևեր» նախաձեռնությունը, որոնք հավակնություն ունեն դառնալու քաղաքական ուժ և հայտարարել են, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, ՀՀԿ-ն, օրինակ, առայժմ ասում է, որ դեռևս այս հարցում որոշում չունի, և իրենց հիմնական օրակարգն իմպիչմենտի գործընթացի իրականացումն է։

Մասնակցության մասին հայտարարել է նաև Գագիկ Ծառուկյանը, նա նույնպես հանդես է գալիս նախաձեռնությամբ։ Որոշ ուժեր և գործիչներ ևս արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու իրենց որոշման մասին և մտել են ակտիվ ֆազայի մեջ։ «Հայաստան» դաշինքը հիմնականում քարոզչական դաշտում է աշխատում, կարծում եմ՝ նաև կառուցվածքային առումով ինչ-որ աշխատանքներ են անում կառույցների հետ կապված։ «Մեր ձևով» շարժումն է բավականին ակտիվ գործընթացների մեջ նաև մարզերում։

Ծրագրային ելույթներով են հանդես գալիս՝ հիմնականում սոցիալական, հանրային, տնտեսական թեմաներով, որոնցում իրենք ընկալելի են։ Ի դեմս Սամվել Կարապետյանի՝ մեր հանրությունը տեսնում է գործչի, որը հաջողակ է, կարողանում է հարցեր լուծել, մեծ ռեսուրսներ ունի, նույնիսկ երբեմն համադրելի պետության ռեսուրսների հետ, մասնավորապես՝ ֆինանսական։ Իրենք բավականին ակտիվ են և ձևավորում են իրենց սոցիալական հենարանը և բազան ապագա քաղաքական ուժի համար։

Դեռևս քաղաքական ուժի ձևավորման փուլում է նաև Թաթոյանի նախաձեռնությունը։ Կարծում եմ՝ ձևավորված ուժերը, որոնք որոշել են մասնակցել ընտրություններին, զբաղված են նախընտրական պայքարի նախապատրաստական աշխատանքներով»,-նշում է մեր զրուցակիցը ու նաև հավելում, որ դեռևս չի բացառվում արտահերթ ընտրությունների հնարավորությունը, եթե իշխանությունը զգա, որ այդպես իրեն ավելի ձեռնտու է ու որ այդպես կարող է անակնկալի բերել ընդդիմադիրներին։

դիտվել է 204 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am