Ինչ էր տարել հետը Մոսկվա, «ինչու» եւ «ումով»
Հրապարակը գրում է. Վաղը Տարոն Մարգարյանի ղեկավարած Երեւանի ավագանու պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` մասնակցելու դեկտեմբերի 20-ին մեկնարկող «Երեւանի օրերը Մոսկվայում» միջոցառումներին։ Հիշեցնենք` այս տարի լրանում է Մոսկվա-Երեւան մայրաքաղաքների բարեկամության 25-ամյակը, Մոսկվայում այդ առիթով կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, համերգներ: Մոսկվայից վերադարձից հետո` դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանին կմխրճվի սեփական բյուջեի քննարկման, հաստատման խորխորատների մեջ` հընթացս պատասխանելով ընդդիմության հարցերին` ինչ էր տարել հետը Մոսկվա, «ինչու» եւ «ումով»:
