Որոնք են Սիրիայում պատերազմի ավարտի պայմանը
Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը կավարտվի, երբ կվերացվի վերջին ահաբեկիչը՝ առանց խմբավորման անվանումը հաշվի առնելու: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ահաբեկչությունը միայն «ԻՊ»-ով չի սահմանափակվուն: «Իսլամական պետությունը» ահաբեկչության միայն մի մասն է: Եվ մինչեւ կան «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» եւ այլ անվանումներ կրող ահաբեկչական կազմակերպություններ, նշանակում է, որ մենք դեռ պատերազմում ենք»,- հայտարարել է Ասադը:
