Հետաքննությունը գաղտնիացրել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործը
Հետաքննությունը գաղտնիացրել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի գործը, որին մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այդ մասին նրա փաստաբանը հայտարարել է Մոսկվայի քաղաքային դատարանում: «Քննիչը «գաղտնի» կնիք-մակագիր է դրել գործի դրա, դատապաշտպաններից ստորագրություն են վերցրել տվյալների չհրապարակման վերաբերյալ»,-ասել է փաստաբանը նիստում, որտեղ պետք է քննվի մեղադրյալի բնակարանում խուզարկության դեմ տրված գանգատը: Այս որոշման պատճառները դեռ չեն հաղորդվել: Դատարանը հետաձգել է նիստը մինչեւ դեկտեմբերի 20-ը, որպեսզի պարզի՝ արդյոք հնարավոր է բաց ռեժիմով քննել բողոքը:
