Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային 10 տարվա ազատազրկում է սպառնում
«ՆՏՎ» հեռուստաընկերության «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդաշարի եթերում փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանի ձեռնարկու կինն ամեն օր թալանել է նրան:Այսօր դերասանի բանկային հաշվին կա ընդամենը 6904 ռուբլի: Ըստ փաստաբանի՝ փողերը պարբերաբար հանվել են դերասանի հաշվից՝ 3 հազարական ռուբլի է, երբեմն՝ 200 հազար: Ընդհանուր առմամբ, փաստաթղթերի համաձայն, խորամանկ դաշնակահարուհին Ջիգարխանյանին պատժել է 12 միլիոն ռուբլու չափով: Եվ հիմա նրա դեմ գործ են հարուցում խոշոր չափերի խարդախության մեղադրանքով: Ռուսաստանի Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վիտալինային կարող է մինչեւ տասը տարվա ազատազրկում սպառնալ:
