Թրամփի դստերն ու փեսային դատի են տվել
Վաշինգթոնում բնակվող փաստաբանը դատի է տվել ԱՄՆ նախագահի դստերը՝ Իվանկա Թրամփին եւ նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին, որոնք հանդիսանում են նախագահի խորհրդականները, մեղադրելով նրանց եկամուտները թաքցնելու մեջ: Այս մասին հաղորդում է Politico-ն:Աղբյուրի փոխանցմամբ` Վաշինգտոնի դատարանում համապատասխան հայցը հարուցել է փաստաբան Ջեֆրի Լովիթքին։ «Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները իրենց հետ կապված 30 ներդրումային հիմնադրամներին վերաբերող ակտիվների տվյալները չեն նշել` պատճառաբանելով, թե այդ տեղեկատվության հայտարարումը կխախտեր գաղտնիության մասին ավելի վաղ ստորագրած համաձայնագիրը»,- նշված է հայցադիմումի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
