Փաշինյանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անվան տակ. Սասունյան

Անցյալ ամիս կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց մի նոր խորամանկ քայլի մասին՝ հաջորդ տարի ստեղծել Հայաստանի Չորրորդ Հանրապետությունը։

Չբավարարվելով իր բազմակի փորձերով՝ ջնջելու Հայաստանի մի քանի հազարամյա պատմությունը և մոլորության մեջ գցելու ժողովրդին, որ երկիրն սկսել է գոյություն ունենալ 2018-ին իր իշխանության գալով, Փաշինյանն այժմ ցանկանում է քողարկել իր յոթամյա աղետալի կառավարման հետևանքները և 2026 թվականին ամեն ինչ սկսել նորից։

Անկախ նրանից՝ Փաշինյանին դուր է գալիս, թե ոչ, անհնար է մոռանալ Հայաստանի բազմադարյան գոյությունը՝ սկսած հնագույն թագավորություններից, Կիլիկիայի թագավորության հիմնադրումից 1078 թվականին, առաջին անկախ Հայաստանի Հանրապետությունից (1918-1920թթ․) և երկրորդ անկախ Հայաստանի Հանրապետությունից 1991թվականին։

Եթե նկատեցիք, ես բաց եմ թողել Խորհրդային Հայաստանը։ Չնայած այդ ժամանակաշրջանում հայ ժողովուրդն ունեցել է բազմաթիվ մշակութային նվաճումներ, սակայն Խորհրդային Հայաստանն ինքնիշխան, անկախ պետություն չէր, քանի որ այն Խորհրդային Միության մաս էր կազմում։ Հետևաբար, Խորհրդային Հայաստանը չի կարող համարվել երկրորդ Հայաստանի Հանրապետություն։ Եղել են միայն միայն երկու անկախ հայկական հանրապետություններ՝ առաջինը՝ 1918 թվականին, և երկրորդը՝ 1991 թվականին։ Փաշինյանի Չորրորդ Հանրապետություն ստեղծման ծրագիրը կրկնակի սխալ է, քանի որ երրորդ հանրապետություն չի եղել, հետևաբար, չի կարող լինել չորրորդը։

Անկախ այն հնարքներից, որոնք Փաշինյանը կիրառում է իր չարագործությունները թաքցնելու համար, հայ ժողովուրդը չի կարող մոռանալ, որ.

– Նա պատասխանատու է Արցախի կորստի, հազարավոր հայ զինվորների մահվան և Հայաստանի Հանրապետության տարածքային կորուստների համար։

– Նա անպատասխանատու հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության և Արցախի ազատագրման վերաբերյալ։

– Նա քննադատաբար է խոսել Հայաստանի սրբազան հայրենասիրական խորհրդանիշների մասին, այդ թվում՝ զինանշանի, օրհներգի և Արարատ լեռան։

– Նա լռելյայն համաձայնել է Ադրբեջանի պահանջներին և մի շարք զիջումներ արել նախագահ Ալիևին, ներառյալ նոր սահմանադրության պատրաստում, Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարում, ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խմբի լուծարում, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի օգնության արգելքի վերացում, ԵՄ դիտորդների հեռացում Հայաստանից և Ադրբեջանին «անխոչընդոտ» ճանապարհի տրամադրում Հայաստանի տարածքով։

Փաշինյանն այս բոլոր սարսափելի բաներն արել է կեղծ «իրական Հայաստան» ստեղծելու անվան տակ՝ Հայաստանի թշնամիների պահանջներին համապատասխան։ Նա փորձում է իրականացնել այն, ինչը ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին չի հաջողվել՝ վերացնել հայերի սրտերից և մտքերից պատմական Հայաստանի վերականգնման երազանքը, որը ներառում է Արևմտյան Հայաստանը և Արցախը։ Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են մեր հողերը, բայց նրանք երբեք չեն կարող ջնջել մեր հիշողությունը։ Միայն մեր կորցրած տարածքները չմոռանալով և դրանք վերագտնելու հանձնառությամբ՝ երբ հարմար պահ լինի, կարող ենք իրականացնել մեր երազանքը։ Հրեաները 2000 տարի երազել են վերադառնալ Իսրայել և այդ ցանկությունը փոխանցել են հաջորդ սերունդներին, մինչև 1948 թվականին հարմար պահ եղավ, և նրանք ստեղծեցին իրենց սեփական պետությունը։ Եթե հրեաները կարողացել են պահել իրենց երազանքը 2000 տարի, ինչո՞ւ հայ ժողովուրդը չի կարող նույնն անել։ Նրանք, ովքեր ասում են, որ անհնար է իրականացնել մեր երազանքը, քանի որ հզոր թշնամիները գրավել են մեր հողերը, չեն հասկանում, որ ես չեմ խոսում տարածքների վերականգնման մասին վաղն առավոտյան, այլ ապագայում, երբ տարածաշրջանի իրավիճակը փոխվի։ Ոչ մի երկիր հավերժ հզոր չի մնում։ Եթե հայերը հրաժարվեն իրենց հողերը երբևէ վերագտնելու հույսից, նրանք կանեն այն, ինչ մեր թշնամիներն են ուզում։ Երբ հրաժարվում ես քո երազանքից և չես փոխանցում այն սերնդեսերունդ, չես կարող օգտվել հնարավորությունից, երբ այն գա։ Մի մեղադրեք ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ թուրքերին. դուք եք հրաժարվում այն ամենից, ինչը ձեզ պատկանում է։

Փաշինյանը խորամանկորեն շարունակում է կրկնել «խաղաղություն» բառը՝ ժողովրդին մոլորեցնելու և հաջորդ տարվա ընտրություններում նրանց ստիպելու վերընտրել իր խորհրդարանական մեծամասնությանը, այդպիսով ևս հինգ տարի մնալով որպես վարչապետ։

Հայաստանն անդունդի եզրից փրկելու համար Հայաստանի քաղաքացիներին անհրաժեշտ է երկու բան անել․

1. Ընտրել ձեռնհաս և հայրենասեր ղեկավար, որը կարող է աստիճանաբար ուղղել Փաշինյանի սխալները։

2. Կենտրոնացնել Հայաստանի ռեսուրսները՝ ստեղծելու ռազմականապես այնպիսի հզոր պետություն, որը կարող է պաշտպանվել թշնամի հարևաններից: Լավ զինված Հայաստանը կարող է բավարար վնաս հասցնել՝ կանխելու թշնամու հարձակումները: Եթե չպաշտպանենք մեր սահմանները, թշնամիները կկարողանան մտնել և գրավել Հայաստանն առանց մի կրակոցի։

Հաջորդ հայրենասեր կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Փաշինյանի կողմից ստորագրված բոլոր անօրինական համաձայնագրերն ու զիջումները: Այն, ինչ նա հիմա ստորագրում և տալիս է, անիմաստ թղթի կտոր է:

Բոլոր ընդդիմադիր խմբերն ու կուսակցությունները պետք է միավորվեն և ձևավորեն հզոր կոալիցիա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելու Փաշինյանի կուսակցությանը։

Հաջորդ տարվա հանրաքվեում Հայաստանի քաղաքացիները պետք է մերժեն Փաշինյանի նոր սահմանադրությունը, որը պարտադրվել է նախագահ Ալիևի կողմից: Սա կխափանի Փաշինյանի և Ալիևի աղետաբեր ծրագրերը, քանի որ Ալիևը հայտարարել է, որ չի ստորագրի այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, եթե Հայաստանը չփոխի իր սահմանադրությունը:

Չնայած Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը շատ բան է կորցրել, սակայն ամեն ինչ կորած չէ։ Դեռ կա հնարավորություն փրկելու երկիրը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիներից։

Հարութ Սասունյան/TheCaliforniaCourier.com

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am