Ինչո՞ւ են ՔՊ-ականները հարձակվել Ամստերդամի վրա

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամի այն խոսքերը, թե՝ «... քանի դեռ Փաշինյանը քաղաքական բանտարկյալներ է պահում, ամեն օր դրա մասին բարձրաձայնելու ենք... իրազեկելու ենք միջազգային և հայ հանրությանը, որ Փաշինյանն ու իր տիկինը բռնապետեր են...», պարզապես ցնցել է Փաշինյանի կառավարման համակարգը:

Հայաստանից դուրս Փաշինյանը փորձում է ներկայանալ, որպես «դեմոկրատիայի բաստիոն», մինչդեռ արդեն բոլորն են հասկացել, որ այս հարցում էլ է Փաշինյանը խաբել է թե՛ դրսի, և թե՛ ներսի մարդկանց:

Եկեղեցու դեմ այս վայրագ հարձակումները դրա վառ ապացույցն են:

Սամվել Կարապետյանի դեմ այս դատավարությունը դրա վառ օրինակն է:

Փաշինյանին հատկապես նյարդայնացրել է Ամստերդամի այն գնահատականը, որ Փաշինյանների մեջ է ապրում բռնապետի հոգին:

Հենց այս պատճառով էլ ողջ ՔՊ-ն ստացել է «ֆաս» հրամանը և ՔՊ-ականները հերթ են կանգնել՝ Ամստերդամի դեմ խոսելու համար:

Հատկապես այս հանգամանքը նաև ստուգողական է բոլոր ՔՊ-ականների համար՝ ցույց տալ հավատարմությունը իրենց շեֆին:

Որպեսզի հասկանանք, թե ինչ «հանրահավաք»է կազմակերպել Փաշինյանը իր թիմում, միայն այդ ՔՊ-ականների խոսքերի ընթերցումը ամեն ինչի մասին ասում է:

Արայիկ Հարությունյան. «Իհարկե, Հայաստանի դեմ գրոհելու հայտարարություն անողին պետք է լուրջ վերաբերվել, բայց Ռոտերդամ Տուրուբերանովիչ Ամստերդամն այդ դեպքը չէ»,- գրել է նա:

Դանիել Իոաննիսյան. «Ռոբերտ Ամստերդամը, որ ժամանակին իրապես իրավապաշտպան էր, իսկ այժմ Հայաստանի դեմ է գործում է... փողի դիմաց: քանի որ, պայքարում է նաև... Ուկրաինայի ներկայիս կառավարության դեմ` պաշտպանելով Մոսկվայի Պատրիարխատի շահերը... քննադատում է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները»:

Իմաստ չունի Իոաննիսյանին մեկնաբանել, քանի որ հասկանալի է, թե ինչ շահերի համար է պայքարում ինքը՝ Իոաննիսյանը:

Արման Բաբաջանյան. «Օտարերկրացի փաստաբանի կողմից ներքաղաքական բնույթի հայտարարություն անելն անթույլատրելի է, և հակասում է նրա կարգավիճակին... Արձագանքը պետք է լինի իրավական․Փաստաբանների պալատը՝ կարգապահական վարույթի, իսկ ԱԳՆ-ն ու միգրացիոն մարմինները՝ մուտքի արգելքի կամ արտաքսման գործընթացի նախաձեռնմամբ»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյան.

«Հայաստանի դեմ գրոհողի բերանը կմնա Հայաստան պետության համը: Տաշիր Սամոյի՝ արտերկրից ժամանած թափթփուկ պաշտպանը խոսում է Հայաստանը ամենօրյա ռեժիմով գրոհելու մասին: Սրանց մոտ սովորություն է օտար երկրից օտար անձնագրով գալ ու Հայաստանի վրա գրոհել»:

«ՔՊ»խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյան.

«Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տալու, դուք էլ, պարոն փաստաբան, Հայաստանը գրոհել պատրաստվող յուրաքանչյուրն էլ»,- գրել է նա:

Արսեն Թորոսայն. «...Ի՞նչ կապ ունեք դուք ընդհանրապես մեր երկրի ու ժողովրդի հետ, ի՞նչ»:

«ՔՊ»խմբակցության պատգամավոր Արման Եղոյան. «Հայաստանում սկի ընտրված պաշտոնյան ձեռքը սեղանին չի խփում, իսկ Սամվել Կարապետյանի փաստաբանը, ձեռքը սեղանին խփելով ու վարչապետին հաթաթա տալով, ասում ա՝ սա ավտորիտարիզմ ա, ու թե «Հայաստանին գրոհելու ենք ամեն օր, մինչև էդ մարդուն չազատեն»»,- գրել է նա:

Ընդամենը մեկ օրվա մեջ ՔՊ-ի քաղաքական գվարդիան փաստացի անցավ հարձակման փաստաբանի վրա, միայն այն բանի համար, որ վերջինս Փաշինյանին մեղադրել էր բռնատիրության մեջ և հայտարարել, որ ինքը մինչև վերջ պայքարելու է Հայաստանում, քաղբանտարկյալներին ազատելու համար:

Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ում հետ գործ ունենք:

Այս մարդիկ եկան իշխանության 2018-ին ատելության հռետորաբանությամբ, պատերազմ հայտարարեցին բոլոր քաղաքական ուժերին և պետական ինստիտուտներին: Որի արդյունքում փլուզեցին դրանք, պատերազմ բերեցին, սակայն մինչ այսօր չեն հանգստացել, քանի որ դեռ փլուզելու կառույցներ են մնացել և, մասնավորապես, եեղեցին:

Նույնիսկ այս դրվագը ցույց է տալիս, թե ում հետ գործ ունեն Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս իշխանությունից ազատվելը, գալիք ընտրություններով, պիտի դառնա գլխավոր խնդիր բոլոր այն ուժերի համար, ովքեր իրենց հռչակում են հայաստանակենտրոն ուժեր:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 771 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am