Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել նրան տրամադրած տեղեկատվության համար: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այդ տեղեկությունը հնարավորություն է տվել կանխել ահաբեկչությունը Սանկտ Պետերբուրգում: ԱՄՆ ԿՀՎ տրամադրած տեղեկատվության շնորհիվ Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում և երկրի այլ քաղաքներում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձանց:
