Ադրբեջանցիները բողոքում են` ՀՀ դրոշն իրենք չեն գողացել Ուլուդաղի համալսարանից. video
Թուրքիայի Բուրսա քաղաքում Ուլուդաղի համալսարանի ադրբեջանցի ուսանողները պահանջում են վերադարձնել Ադրբեջանի դրոշը եւ այն նորից բարձրացնել համալսարանի առջեւի ձողին: Նրանք հայտարարում են, որ կապ չունեն Հայաստանի դրոշի անհետանալու հետ, և որ ՀՀ եռագույնը պոկել, տարել են թուրք ազգայնականները: Համալսարանի ղեկավարությունը որոշել էր իջեցնել Ադրբեջանի դրոշը, քանի որ ՀՀ եռագույնն անհետացել է եւ նրանք վստահ են, որ ադրբեջանցի ուսանողներն են այն գողացել:
