Հայաստանը՝ ամենատխուր երկրների շարքում. որ երկրներին է զիջում
ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 122-րդ հորիզոնականում է՝ ընդգրկվելով տարածաշրջանում ամենատխուր երկրների շարքում: Երջանկության մասին զեկույցի առաջին 3 հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան: ԱՄՆ-ը 15-րդ հորիզոնականում է, իսկ ՌԴ-ն՝ 50-րդ: Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 70-րդ հորիզոնականում է, Ադրբեջանը՝ 86-րդ, Իրանը՝ 109-րդ, իսկ Վրաստանը՝ 126-րդ: Այսպիսով` Հայաստանը տարածաշրջանի երկրների ցուցակում երկրորդ «ոչ երջանիկ» երկիրն է: Հայաստանն իր դիրքով զիջում է անգամ 94-րդ և 114-րդ հորիզոնականներում հայտնված Սոմալիին և Մոզամբիկին:
