Շանտաժ են անում

Երիտասարդներ խումբը փորձում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնել:  Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը` անդրադառնալով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության այն հայտարարությանը, թե իրենց բանակցություններն իշխանության հետ ավարտված են, և իրենք սկսում են հացադուլ: «Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրով: Անկախ նրանից երիտասարդները դասադուլ են անում, թե բողոքում են, մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկած երիտասարդները ծառայեն՝ գիտությանը մոտ լինելով: Կներեք, բայց ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որոնք շանտաժի միջոցով ուզում են ինչ-որ բանի հասնել. դա արդար չէ, ճիշտ չէ», - նշեց նա: Ինչպես ասաց՝ եղել է  հստակ պայմանավորվածություն: Երիտասարդներին տրվել է հնարավորություն ներկայացնելու առաջարկություններ, որին մենք սպասում ենք: Տարօրինակ է, որ երիտասարդները չեն ցանկանում հետևել հնարավորությանը, ինչի համար երկար պայքարել են: «Երկու առաջարկություն է ներկայացվել նրանց կողմից, որից մեկը հնարավոր չէր ընդունել, որովհետև դա  կխաթարեր  բանակն ու կրթությունը, և իրենց էլ այնքան բնական ու առողջ ձևով էր բացատրվել դրա անհնարինությունը, որ նրանք էլ էին հասկացել: Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ ու խնդրել եմ, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկներ, որի համաձայն՝ կառավարության որոշմամբ հնարավոր կլինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումեր և ընդգծված կարողություններ ունեցած անձանց տարկետման կարողություններ տալը: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, չեն պատրաստվում օգտագործել», - նշեց նա:  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am