Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչո՞ւ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա գործընկեր Հակոբ Ասլանյանը չեն միանում իմպիչմենտի գործընթացին հարցին պատասխանում է Հովիկ Աղազարյանը․

-Երբ վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնությունն սկսվեց, ո՛չ «Պատիվ ունեմ»-ը, ո՛չ «Հայաստան» դաշինքը չմիացան նախաձեռնությանը, իսկ ես ու Ասլանյանը հանդես եկանք նախաձեռնությամբ։ Մի որոշ ժամանակ հետո նոր միայն նրանք հանդես եկան նախաձեռնությամբ։ Հիմա այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ իրենք չմիացան այդ ժամանակ, որովհետև գտնում էին, որ Մարուքյանը Փաշինյանից չի տարբերվում։ Բացի այդ, ասում էին, որ Աղազարյանն ու Ասլանյանը հանդիսանում են նրա պրոյեկտը։ Մենք էլ մեր անհանգստությունն ունենք, որ եթե իրենց իշխանությունների ժամանակ բոլոր ընտրությունները կեղծվել են, հետևաբար՝ իրենք հիմա ուզում են ոչ թե Փաշինյանին հեռացնել, այլ վերցնել իշխանությունը։ Հիմա այս հակասությունը ո՞նց լուծենք։

Դրա համար մենք առաջարկել ենք միանալ մեր թեկնածուին ու քննարկել բոլոր նախապայմանները, որպեսզի նրանց անհանգստությունները փարատվեն, ընդամենը 6 ամսով ստեղծել հավասարակշռված կառավարություն, որ որևէ մեկը չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա։ Փաշինյանն էլ 6 ամիս կհանգստանա, ու բոլորս կգնանք ընտրությունների։ Ստեղծենք մի վիճակ, որ կարողանանք գնալ արդարացի, թափանցիկ ընտրությունների։ Իսկ եթե հիմա կառավարությունը տանք մի քաղաքական ուժի, այն էլ պատմություն ունեցող, (շատ դրվագներում ոչ դրական պատմություն) բա դրա հետևանքնե՞րը։ Դրա համար խնդրում ենք, որ իրենք միանան մեր նախաձեռնությանը, և բոլոր նախապայմանները հասկանանք, քննարկենք։

Պատգամավորի խոսքով․

-Ես պետք է հստակ իմանամ՝ իմպիչմենթի միջոցով Փաշինյանին հեռացնելու ենք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի արդար ու մաքուր հենքի վրա 2026-ին գնա ընտրությունների՞, թե՞ Փաշինյանին հեռացնելու ենք՝ իշխանությունը Հանրապետականին տալու համար։ Ես չեմ երազում իշխանություն տալ Հանրապետական կուսակցությանը»։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am