Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ: Ի՞նչ էր «կորցրել» տիկին Մաթիլդան ԵՊՀ-ում: Քանի որ վերջինս մասնագիտությամբ հոգեբան է և լոգոպեդ, ապա վարկած կա, որ ԵՊՀ-ի ղեկավար անձնակազմից շատերը ցանկություն ունեն թագուհու մասնագիտական ծառայություններից օգտվել: «Իմ հոգեբանն ու լոգոպեդն անձամբ Բելգիայի թագուհին էր»,- իրենց մեմուարներում կգրեն ԵՊՀ-ի այսրոպեական ղեկավարները: Վատ չի հնչում, չէ՞: Սակայն, ըստ ԵՊՀ-ից ստացված տեղեկությունների, մեմուարների վարկածից բացի կա նաև այլ արժանահավատ վարկած: ԵՊՀ-ում լսել են, որ շախմատի օրենքներով զինվորը կարող է թագուհի դառնալ: Եվ այս մտքով ոգևորված, ԵՊՀ-ի ղեկավարները փորձում են արմատապես փոխել իրենց կյանքը: Եվ թքած, որ զինվորը տղամարդ է, իսկ թագուհին` կին: Հանուն համապարփակ իշխանության կարելի է ամեն ինչ զոհաբերել: ՀԳ. Շախմատում թագուհուն նաև ֆերզ են անվանում: Կարո՞ղ է ԵՊՀ-ում Մաթիլդային ֆերզի տեղ են դրել:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը