Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում

Ուրբաթ, հոկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ կրիպտոարժույթի շուկայի ամենամեծ փլուզումը, որը կմտնի նրա պատմության մեջ։

Նման բան երբեք տեղի չէր ունեցել կրիպտո-արդյունաբերության ամբողջ պատմության ընթացքում։

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում կրիպտո-շուկայի ամբողջ կապիտալիզացիան նվազեց 20.8%-ով ( մոտ 850 միլիարդ դոլարով): Նման անկումը իր մասշտաբով համեմատելի է ամերիկյան S&P 500 ինդեքսի ամենամեծ անկումների հետ:

Օրինակ, համեմատության համար, նշենք, որ 1987 թվականի «Սև երկուշաբթի» օրը ԱՄՆ շուկան կորցրեց մոտ 500 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականի մարտի 16-ին՝ COVID-ի համավարակի ժամանակ, S&P 500 ինդեքսը, որը կապիտալիզացիայով 8 անգամ ավելի մեծ է, քան ամբողջ կրիպտո-շուկան, կորցրեց մոտ 2.4 տրիլիոն դոլար։

Այսինքն, եթե 2.4 տրիլիոնը բաժանենք ութի, ապա կստացվի, որ համեմատաբար կրիպտոարժույթի անկումը, երկու-երեք ժամվա ընթացքում S&P 500 ինդեքսից երկուսուկես անգամ ավելի շատ անկման մեջ հայտնվեց, ինչը կարելի է գնահատել, որպես վերջին տարիների ամենամեծ ֆինանսական երկրաշարժերից մեկը Աշխարում:

Հիշեցնենք, որ այդ օրը, Բիթքոյնի (BTC) գինը նվազեց ավելի քան 16%-ով՝ 122,000-ից հասնելով 102,000 դոլարի: Էթերիումը (ETH) կորցրեց ավելի քան 21%՝ իջնելով 4400-ից մինչև 3,435 դոլար:

Փոքր մետաղադրամների դեպքում վաճառքները նույնիսկ ավելի լուրջ էին. ալտքոինների շուկայական կապիտալիզացիան (TOTAL3), բացառությամբ ETH-ի, մի քանի ժամվա ընթացքում նվազեց 32%-ով: Որոշ փոքր մետաղադրամներ կորցրեցին իրենց արժեքի մինչև 99%-ը՝ գործնականում հասնելով զրոյի:

Շուկայի կտրուկ անկման հիմնական պատճառը համարվում է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրային պատերազմի նոր փուլը։

Ինչո՞ւհենց կրիպտոարժույթը այս չափ անկում ապրեց, նույնպես հասկանալիէ, քանի որ ուրբաթ օրը բոլոր հիմնական արժեքների բորսաները դադարեցնում են իրենց աշխատանքները մինչերկուշաբթի, բացի կրիտպոարժույթի բորսաներից, որոնք գործում են 24/7 ռեժիմով:

Binance-ը,՝ ամենամեծ օֆշորային կրիպտո-բորսան, որտեղ տեղի է ունենում կրիպտոակտիվների մեծ մասի գների ձևավորումը, թույլ տվեց օգտագործել USDe-ն, wBETH-ը և BNSOL-ը որպես մարժինային առևտրի գրավ։

Բացի այդ, գաղտնիք չէ, որ այս բորսաներում ամենաշատն է տարածված այսպես «ֆինանսական ուսով» աշխատելու պրակտիկան, ինչը լայն դաշտ է ստեղծում բոլոր արկածախնդիրների և մանիպուլյացիայի վարպետների համար:

Այս բոլոր գործընթացների միաժամանակյա համաընկնումը բերեց կրիպտոարժույթների անկմանը:

Օրինակ, USDe-ն Ethena-ի կողմից թողարկված կայուն արժույթ է, որը շաղկապված է ԱՄՆ դոլարի հետ։

Եվ ահա,Չինաստանի նկատմամբ Թրամփի կողմից 100% մաքսատուրքերի սահմանման մասին հայտարարությունից կարճ ժամանակ առաջ, շուկայի որոշ մասնակիցներ օգտվեցին բորսայի խոցելիությունից և սպոտ շուկայում վաճառեցին 60-ից 90 միլիոն ԱՄՆ դոլարի արժույթ։ Արդյունքում, բորսայում որպես գրավ ակտիվորեն օգտագործվող թոքենի գինը 1 դոլարից նվազեց մինչև 0.65 դոլար։

Binance-ը ընդունեց USDe տոկենների ապակապման խնդիրը և 283 միլիոն դոլար փոխհատուցեց տուժած օգտատերերին, չնայած նշեց, որ USDe-ի ապակապումը տեղի է ունեցել շուկայի փլուզումից հետո, այլ ոչ թե դարձել էր դրա պատճառը։

Սակայն, փորձագետների կարծիքով, թեև Bitcoin-ը վերջին շաբաթվա ընթացքում անկում է ապրեց, ընդհանուր թրենդը կրիպտոարժույթների աճի կողմն է, քանի որ դոլարի անկումն շարունակվելու է, գլոբալիզացիայով պայմանավորված, այսպես կոչված բանկային գաղտնիքների վերացումն ու պետությունների կողմից վարչարարական սահմանափակումների պահպանումը, գոնե մոտ ժամանակներում, չի փոխվելու:

Սակայն, եթե այս խնդրին ավելի լուրջ մոտենանք, ապա ճգնաժամերից խուսափելու ամենահավատարիմ և վստահելի միջոցը ներդրումը ոսկու մեջ կատարելն է, որի ռիսկերը, ի տարբերություն կրիպտոարժույթների,մինիմալ են, քանի որ այստեղ չի գործում, այսպես կոչված «ֆինանսական ուսեր» օգտագործելու պրակտիկան: Իսկ դա նշանակում է, որ այս ոլորտում արկածախնդիրների դերակատարումը մինիմալի է հասցված: Չհաշված այն, որ ոսկու մեջ են ներդնում այսօրվա երկրների ԿԲ -երի մեծ մասը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու Փաշինյանի մոլուցքը կարող է Հայաստանին արժենալ 1,5 մլրդ դոլար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է Թրամպը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի Նիկոլ, Ալիևը թքած ունի ընկալումներիդ վրա... Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ Ադրբեջանում ձերբակալել են Ալիեւի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել. Էդուարդ Աբրահամյան «ՔՊ»-ականները վոյաժների մեջ են Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Կրկին ցույցեր, կրկին արցունքաբեր գազ Մոսկվան գոհ է Երրորդ զոհը․ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև 18-ամյա վարորդը «Դուք մենակ չեք». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակից դիմեցին գործարարին. video Չեն մարսելու. եթե չազատեն Սամվել Կարապետյանին՝ կտեսնեն ինչ կլինի. Նարեկ Կարապետյանի կոշտ խոսքը. video Սամվել Կարապետյանը թույլ չի տա, որ Նիկոլը վերընտրվի ևս մեկ անգամ. Արցախցի պատգամավոր.video Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթնի․ Ղումաշյանը՝ Կարապետյանի գործը քննող դատավորի մասին.video Սամվել Կարապետյանի աղջիկը և որդին աջակիցների հետ միասին վանկարկում են ազատություն. video Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա Օրվա կադրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am