Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու Փաշինյանի մոլուցքը կարող է Հայաստանին արժենալ 1,5 մլրդ դոլար

«Վոլնորթ» ընկերությունը ներդրում է կատարել ՀՀ-ում՝ ԶՊՄԿ-ում, ընդ որում, ներդրում անելու պահին ակնկալիք ուներ, որ ունի որոշակի գործընկերների շրջանակ՝ հաշվի առնելով, որ ԶՊՄԿ-ն ՓԲԸ է, որ եթե բաժնետերերից որևէ մեկը կցանկանա դուրս գտալ, ապա կկարողանա իր բաժնի մասնակցությունն ավելացնել, բայց արդյունքում ունենք իրավիճակ, որ պետությունը միջամտում է ներդրումների գործընթացին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Walnort Finance Ltd․-ի իրավաբանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով «Վոլնորթ Լիմիթեդ»-ի կողմից Հայաստանին ներկայացված փոխհատուցման պահանջին։

Հիշեցնենք, որ Վոլնորթը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքով հիմնավորվում է, որ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասների համար։

Արամ Օրբելյանը նշում է՝ նշված գումարը նախնական հաշվարկների արդյունք է, իրականում պատճառված վնասն ավելին է։
Խնդիրն այն է, որ ընկերությունն այս պահին փաստացի զրկված է իր ողջ ներդրումներից, կառավարությունը միջամտել է ներդրումներին՝ խախտելով հայ-կիպրոսական երկկողմանի ներդրումների պաշտպանության պայմանագրով սահմանված մի շարք իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունը զրկված է իր ներդրումից՝ չկարողացավ ավելացնել իր մասնաբաժինը, ինչի իրավունքն ուներ և այդ մասնաբաժինը «տարօրինակ» հանգամանքներում և անհասկանալի գնով օտարվել է երրորդ անձի, որն էլ իր հերթին նվիրել է մասնաբաժինը կառավարությանը, Օրբելյանը հիշեցնում է՝ դրան նախորդել է կառավարության ներկայացուցիչների՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին մուրճի միջոցով վերադարձնելու » գործընթացը։ Անհասկանալի հանգամանքներում բաժնեմասի օտարումից զատ ոչ թափանցիկ, ոչ պարզ և այլ անձանց վերաբերյալ քրեական գործով արգելանք է դրվել հաշիվների վրա, ինչով էլ հնարավորություն չի տրվում կառավարելու ընկերության 12,5 տոկոսը։

Մինչ արբիտրաժային հայց ներկայացնելը կառավարության հետ բանակցելու փորձեր եղել են, սակայն ապարդյուն, հաջորդիվ՝ արբիտրաժային գործընթաց սկսելու վերաբերյալ տեղեկացվել է, նիստ է եղել, սակայն որևէ իրական քայլ՝ բանակցելու չի եղել, կառավարությունից հեռակա ինչ-որ պատասխան է ստացվել, թե իրենք չեն վախենում, չպետք է վախենան և այլն։ Օրբելյանի դիտարկմամբ՝ կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու համար ՀՀ-ին կոնկրետ մեծ վնաս է հասցվում։

Արբիտրաժային հայցի քննության արդյունքում որոշումը, փաստաբանը լիահույս է, որ կառավարությունը կամավոր կկատարի, սակայն մինչ որոշման հասնելը միշտ էլ կա հաշտությամբ հասնելու հնարավորություն, առաջարկի դեպքում՝ կքննարկվի։ Հաշվի առնելով հարցի իրավական բարդությունը՝ փաստաբանը կանխատեսում է, որ գործընթացը կտևի մոտ երկու տարի։

«Փաստակազմն ավելի քան բավարար է, մինչև հայցի մուտքագրումը նյութ էինք ավելացնում, որովհետև դրանից երկու օր առաջ կրկին ինչ-որ հայտարարություններ էր, մուրճով նկարներ, խոսք էր գնում ազգայնացման մասին, այսինքն՝ որքան էլ փորձեն ասել, թե ազգայնացում չէ, դա չի համապատասխանում կառավարության ներկայացուցիչների կողմից հստակ և աներկբա հայտարարությունների լույսի ներքո»,- ասաց փաստաբանը։

ԶՊՄԿ բաժնեմասը խլելու վերաբերյալ «տարօրինակ» գործընթացն ինքնին պետական ռեկետի օրինա՞կ չէ՝ Օրբելյանը հարցին ի պատասխան նշում է, որ պետության մասնակից դառնալու ողջ պատմությունը հենց հայցի կտորի հիմքն է, որովհետև վեճը ոչ թե բաժնետերերի, այլ՝ ընկերության և պետության միջև է, ՀՀ-ն ուղղակիորեն միջամտություն է իրականացրել, ինչը հիմնավորվում է։

Աղբյուր՝ Փաստինֆո

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու Փաշինյանի մոլուցքը կարող է Հայաստանին արժենալ 1,5 մլրդ դոլար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է Թրամպը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի Նիկոլ, Ալիևը թքած ունի ընկալումներիդ վրա... Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ Ադրբեջանում ձերբակալել են Ալիեւի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել. Էդուարդ Աբրահամյան «ՔՊ»-ականները վոյաժների մեջ են Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Կրկին ցույցեր, կրկին արցունքաբեր գազ Մոսկվան գոհ է Երրորդ զոհը․ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև 18-ամյա վարորդը «Դուք մենակ չեք». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակից դիմեցին գործարարին. video Չեն մարսելու. եթե չազատեն Սամվել Կարապետյանին՝ կտեսնեն ինչ կլինի. Նարեկ Կարապետյանի կոշտ խոսքը. video Սամվել Կարապետյանը թույլ չի տա, որ Նիկոլը վերընտրվի ևս մեկ անգամ. Արցախցի պատգամավոր.video Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթնի․ Ղումաշյանը՝ Կարապետյանի գործը քննող դատավորի մասին.video Սամվել Կարապետյանի աղջիկը և որդին աջակիցների հետ միասին վանկարկում են ազատություն. video Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա Օրվա կադրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am