Իմ դեմ հարձակման պահն արձանագրված է տեսախցիկներով, սակայն մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ չկան. Հակոբ Կարապետյան

Հակոբ Կարապետյանը գրում է. «Ներողություն եմ խնդրում, եթե թվա, թե անձնական խնդիրներով ձանձրացնում եմ, բայց այն, ինչի մասին պետք է գրեմ, այնքան էլ անձնական չէ։

 Ուղիղ մեկ ամիս առաջ գրել եմ իմ դեմ կատարված դիմակավորված հարձակման մասին։ Նորից չգրելու համար նախապատմությունը, առաջարկում եմ դրան ծանոթանալ այստեղ https://shorturl.at/pWaEY ։

Ինչպես տեղեկացրել եմ, իմ դեմ հարձակման օրը հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն ու նույն օրը քրեական գործ է հարուցվել։ Իրավապահներին հնարավորինս մանրամասն ներկայացրել եմ դեպքի հանգամանքների եւ դրա դրդապատճառներին վերաբերող իմ կասկածների մասին։ Տարածքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, տասնյակ տեսախցիկներ կան, որոնցից առնվազն մեկը՝ իմ աշխատավայրի տեսախցիկը, արձանագրել է հարձակման պահը։ Եվ այդքանով հանդերձ, մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ, ինչքան տեղյակ եմ, չկան, իրավապահները չեն կարողացել բացահայտել (կամ գուցե չեն ուզեցել կամ գուցե հրահանգ են ստացել չբացահայտել) դասականի խոսքով ասած, «ուչաստկովիի մակարդակի» գործը։

Փոխարենը, այս ընթացքում
1. երկրի կառավարող վերնախավի որոշ ներկայացուցիչներ (այդ թվում՝ մեկ նախարար) դեպքի հետ կապված ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ են արել՝ ըստ էության արդացնելով իմ դեմ կատարված բռնությունը,
2. Երեւանի քաղաքապետարանի` գողական «պանյատներով» առաջնորդվող պաշտոնյան, փաստորեն քաղաքական աջակցություն է ստացել իր ղեկավար Տիգրան Ավինյանից, երկշաբաթյա արձակուրդից հետո վերադարձել է աշխատանքի ու շարունակում է զբաղվել «հասարական կարգի պաշտպանությամբ»։

Նկարագրածս է՛լ ավելի է խորացնում նախկինում հայտնածս համոզմունքը հարձակման դրդապատճառների մասին։ Իհարկե, նախաքննության մարմինը, իրավապահ համակարգը կարող են փարատել իմ կասկածները եւ ապացուցել, որ սխալվում եմ․ շատ պարզ ձեւով՝ բացահայտելով հանցանքը։ Հակառակ դեպքում, բոլոր հիմքերն ունեմ պնդելու, որ քննության «դանդաղկոտությունը» պայմանավորված է հենց վերը նշված հանգամանքներով ու քաղաքական շարժառիթներով։

Իմ ընկերներին ու առհասարակ, հետաքրքրվողներին տեղեկացնում եմ, որ հետեւողական եմ լինելու՝ բոլոր հանգամանքները պարզելու, պատասխանատուներին ջրի երես հանելու եւ վնասազերծելու համար։ Հայաստանում չպետք է լինեն հանրային խոսքի համար գողական ռազբորկաների հրավիրող ու ֆիզիկական հաշվեհարդարով սպառնացող պաշտոնյաներ, չպետք է լինի հանրային քննադատության դիմաց մթության մեջ դիմակավորված հարձակում, չպետք է լինի խուժանին ուղղակի կամ անուղղակի աջակցություն մատուցող քաղաքական վերնախավ»։

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու Փաշինյանի մոլուցքը կարող է Հայաստանին արժենալ 1,5 մլրդ դոլար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է Թրամպը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի Նիկոլ, Ալիևը թքած ունի ընկալումներիդ վրա... Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ Ադրբեջանում ձերբակալել են Ալիեւի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել. Էդուարդ Աբրահամյան «ՔՊ»-ականները վոյաժների մեջ են Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Կրկին ցույցեր, կրկին արցունքաբեր գազ Մոսկվան գոհ է Երրորդ զոհը․ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև 18-ամյա վարորդը «Դուք մենակ չեք». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակից դիմեցին գործարարին. video Չեն մարսելու. եթե չազատեն Սամվել Կարապետյանին՝ կտեսնեն ինչ կլինի. Նարեկ Կարապետյանի կոշտ խոսքը. video Սամվել Կարապետյանը թույլ չի տա, որ Նիկոլը վերընտրվի ևս մեկ անգամ. Արցախցի պատգամավոր.video Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթնի․ Ղումաշյանը՝ Կարապետյանի գործը քննող դատավորի մասին.video Սամվել Կարապետյանի աղջիկը և որդին աջակիցների հետ միասին վանկարկում են ազատություն. video Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա Օրվա կադրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am