Գազայի հատվածի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Պաղեստինյան տարածքների օգնության ծրագրի ադմինիստրատորի հատուկ ներկայացուցիչ Ժակո Սիլիերսը։
Նրա փոխանցմամբ՝ վերակառուցման ժամանակացույցը կախված կլինի ստացված ֆինանսավորման չափից։
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո ՄԱԿ-ը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել վերականգնողական աշխատանքները։ Վերակառուցումը սկսելու համար անհրաժեշտ է մաքրել մարտական գործողությունների ընթացքում ավերված քաղաքների շենքերի փլատակները և հեռացնել ավելի քան 55 միլիոն տոննա շինարարական աղբ։
«ՄԱԿ-ի, Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ անցկացված վնասի և կարիքների արագ գնահատման համաձայն՝ Գազայի վերականգնման համար կպահանջվի մոտավորապես 61 միլիարդ եվրո և տասնյակ տարիներ», — ասել է Սիլիերսը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը