Մի կողմ թողնեմ Փաշինյան - Թրամփ ձեռքսեղմում-ծանոթությունը ու մի հեռավոր դիպված պատմեմ, որը շատ նման է այս ձեռքսեղմանը։ Տարիքն առած ու հիշողությունը կորցրած հայրենակիցս հանդիպում է իր եղբոր տղային։ Եկել էր ծնունդը շնորհավորելու։ Երբ եղբոր տղան սեղմում է ձեռքն ու բարեմաղթանքներ անում, հայրենակիցս շփոթված աչքերով ինձ է նայում ու հայացքով հարցնում՝ էս ո՞վ է։ Ասում եմ՝ Սուրիկն է, եղբորդ տղան, չես հիշու՞մ։ Միանգամից ոգևորվում է․ -Վա՜յ, ո՞նց չեմ հիշում, Սուրիկ ջան, ցավդ տանեմ, ձեռքը բռնում ու սկսում է քաշքշել, թշերը պաչել ու լաց լինել։ Մի րոպե հետո նույնը կրկնվում է։ Սուրիկը որ սկսում է խոսել, հայրենակիցս էլի նայում է ինձ ու աչքերով հարցնում՝ Էս ո՞վ է․․․ Սուրիկն է՝ չես հիշու՞մ,- նույնը կրկնում եմ։ Ինքն էլ թե՝ բա ո՞նց չեմ հիշում, Սուրիկ ջան․․․ 10 րոպեի մեջ նույն երևույթը մի 10 անգամ կրկնվում է։ Շրջապատող մարդիկ ծիծաղից մեռնում են ու ինձ սաստում ՝ լավ, վերջ տուր, մեռանք․․․ պատմությունը եկավ մտքիս։ Ոնց ուզում եք՝ հասկացեք։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը