Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի մարզում թափառող շների խնդիրը հասել է մտահոգիչ մակարդակի։
Այն վաղուց վերածվել է լուրջ հանրային անվտանգության սպառնալիքի։ Մինչ պետական ու տեղական մարմինները շարունակում են միմյանց վրա բարդել պատասխանատվությունը, իրականությունը մնում է անփոփոխ․ մարզի բնակիչները շարունակում են ապրել մշտական վախի պայմաններում։

Տարիներ շարունակ համայնքները իրենց սուղ բյուջեներից հսկայական գումարներ են ծախսում շների ստերջացման ծրագրերի վրա, սակայն կարելի է արձանագրել՝ այս մոտեցումը գրեթե անօգուտ է։ Թափառող շների թիվը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է։
Սա հստակ վկայում է՝ մոտեցումը սխալ է, իսկ համակարգը՝ անարդյունավետ։

Վիճակագրությունը խոսում է ինքն իրեն․ միայն 2024 թվականին Շիրակի մարզում թափառող շների հարձակումներից բժշկական հաստատություններ են դիմել 631 քաղաքացի, իսկ 2025 թվականի հունվարից մինչև օգոստոսի 31-ը՝ արդեն 450 քաղաքացի։
Սա լուրջ ահազանգ է:

Եթե որևէ բան չփոխվի, այս թվերը տարեցտարի շարունակելու են աճել՝ վտանգելով մեր քաղաքացիների անվտանգությունը:
Այս խնդիրը համայնքների մակարդակով լուծելն արդեն անհնար է։ Շիրակի մարզի համայնքները չունեն բավարար ֆինանսական, կառավարչական և տեխնիկական հնարավորություններ։ Թափառող շների հարցը պահանջում է պետական հստակ քաղաքականություն, մասնագիտական մոտեցում և կենտրոնացված ֆինանսավորում։

Պետք է ձևավորվի միասնական պետական ծրագիր՝
— ժամանակակից կացարանների կառուցմամբ,
— հաշվառմամբ և սեռազատմամբ,
— մշտական վերահսկողությամբ և պատասխանատվությամբ։

Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը։
Կառավարությունը այլևս իրավունք չունի աչք փակել այս վտանգի վրա։
Ժամանակն է ընդունել թափառող շների խնդիրը որպես հանրային անվտանգության օրակարգի մաս և հանդես գալ համակարգված, երկարաժամկետ լուծմամբ»:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Կարճաժամկետ քաղաքական դիվիդենտ շահելու Փաշինյանի մոլուցքը կարող է Հայաստանին արժենալ 1,5 մլրդ դոլար Ջալալ Հարությունյանի դատավճռի կատարման կարգադրությունն անհետ կորել է Թրամպը Նիկոլ Փաշինյանին չի հիշում, ինչպե՞ս պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովի Նիկոլ, Ալիևը թքած ունի ընկալումներիդ վրա... Մինչ Դոնալդ Թրամփը Փաշինյան Նիկոլին Ալիև Իլհամի «հայրենակիցն» անվանեց, Բելգիայի թագուհի Մաթիլդան ԵՊՀ եկավ Ադրբեջանում ձերբակալել են Ալիեւի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին Էս մարդը էդպես էլ չհասկացավ, որ Թրամփը գործարք է կնքել Իլհամ Ալիևի և Բենյամին Նեթանյահուի հետ Ո՞րն էր «սև ուրբաթ»-ի պատճառը կրիպտո-շուկայում Ո՛չ Հնդկաստանը, ո՛չ Պակիստանը ու ո՛չ Իսրայելը չեն ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան ավելի խորամանկ է գտնվել. Էդուարդ Աբրահամյան «ՔՊ»-ականները վոյաժների մեջ են Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Կրկին ցույցեր, կրկին արցունքաբեր գազ Մոսկվան գոհ է Երրորդ զոհը․ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև 18-ամյա վարորդը «Դուք մենակ չեք». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակից դիմեցին գործարարին. video Չեն մարսելու. եթե չազատեն Սամվել Կարապետյանին՝ կտեսնեն ինչ կլինի. Նարեկ Կարապետյանի կոշտ խոսքը. video Սամվել Կարապետյանը թույլ չի տա, որ Նիկոլը վերընտրվի ևս մեկ անգամ. Արցախցի պատգամավոր.video Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթնի․ Ղումաշյանը՝ Կարապետյանի գործը քննող դատավորի մասին.video Սամվել Կարապետյանի աղջիկը և որդին աջակիցների հետ միասին վանկարկում են ազատություն. video Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա Օրվա կադրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am