Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը բարձրանում է

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին կբարձրանա 5-8 աստիճանով։
Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնեցին NEWS.am-ին, Երևանում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +6-ից +8, իսկ վաղը ցերեկը՝ +20-ից +22 աստիճան։
Շիրակում՝ գիշերը՝ –2+3, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +14+17,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ –1+3, ցերեկը՝ +15+18,
Լոռիում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+22,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,
Արարատում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Արմավիրում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +17+20։