Մերձավանի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը։
«Նա Մերձավանի համայնքապետ՝ վաղուց նշանակված է եղել, Վալոդյա Գրիգորյանն է ընտրվելուց հետո նրան նշանակել վարչական ղեկավար, իսկ երեկ ես նրան վերանշանակել եմ վարչական ղեկավարի պաշտոնում»,-ասել է Ախվերդյանը։
«Նշենք, որ նրանից առաջ Մերձավանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել Մհեր Ախտոյանը՝ դեռեւս Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար քպական Լյուդվիգ Գյուլնազարյանի որոշմամբ, իսկ հիմա արդեն բնակիչները պահանջում են նրան ընդհանրապես արտաքսել համայնքից։
Մհեր Ախտոյանը ներկայումս Հայաստանում չէ՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից օրեր առաջ նրան օդանավակայանից ճանապարհել է սպանության անմիջական կատարման մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանը։ Գրիգորյանի շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել նրան, որին համարում են սպանության հնարավոր կազմակերպիչներից մեկը եւ պատասխանատվության ենթարկել։ Նշենք, որ դեպքից հետո բախումներ են տեղի ունեցել Ախտոյանի թիմակիցների, Գրիգորյանի կողմնակիցների միջև», - գրում է լրատվամիջոցը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը