ՀԱՄԱՍ-ը մեղադրել է իսրայելական ուժերին հրադադարը խախտելու համար

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մեղադրել է Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազիմ Կասսամը։

«Իսրայելական բանակի կողմից այսօր առավոտյան Գազայի մի քանի բնակիչների սպանությունը օդային և հրազենային հարվածների միջոցով հրադադարի համաձայնագրի խախտում է։ Մենք կրկին կոչ ենք անում բոլոր կողմերին վերահսկել Իսրայելի գործողությունները և ապահովել, որ նա չխուսափի միջնորդների առջև իր պարտավորություններից՝ Գազայի դեմ պատերազմի ավարտի վերաբերյալ»,- նշել է խոսնակը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Գազայի Արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը հայտնել է, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են իսրայելական բանակի կրակից Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Հալաուա շրջանում:

Բապտիստական ​​հիվանդանոցը հայտարարել է Գազա քաղաքի արևելքում գտնվող Շուջայիա թաղամասում իսրայելական ուժերի կողմից հինգ պաղեստինցիների զոհվելու մասին։

Նասեր բժշկական համալիրն իր հերթին հայտնել է, որ երկու պաղեստինցի է վիրավորվել իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում արձակված կրակոցների հետևանքով։

Իսրայելական բանակն իր հերթին պնդել է, որ կրակ է բացել «Գազայի հատվածում դեղին գիծը հատելու փորձ կատարող կասկածյալների» ուղղությամբ։

«Փորձեր են արվել կասկածյալներին հեռացնելու համար։ Կասկածյալները չեն ենթարկվել և շարունակել են մոտենալ զորքերին, որոնք կրակ են բացել՝ սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում Գազայի բնակիչներին հետևել հրահանգներին և չմոտենալ տարածքում տեղակայված զորքերին», - նշվել է հայտարարության մեջ։

Պաղեստինյան աղբյուրները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 14-ի առավոտից Գազայի հատվածի հյուսիսում բախումներ են տեղի ունենում Ներքին գործերի նախարարությանը կից անվտանգության աշխատակիցների և իսրայելական ուժերի միջև։

Բացի այդ, ըստ հրապարակումների՝ Իսրայելի ուժերը լուսաբացին ներխուժել են Արևմտյան ափի Նաբլուս և Տուբաս քաղաքներ՝ թիրախավորելով վերջերս փոխանակման շրջանակներում ազատ արձակված մի շարք բանտարկյալների տները։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Կրկին ցույցեր, կրկին արցունքաբեր գազ Մոսկվան գոհ է Երրորդ զոհը․ Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև 18-ամյա վարորդը «Դուք մենակ չեք». Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակից դիմեցին գործարարին. video Չեն մարսելու. եթե չազատեն Սամվել Կարապետյանին՝ կտեսնեն ինչ կլինի. Նարեկ Կարապետյանի կոշտ խոսքը. video Սամվել Կարապետյանը թույլ չի տա, որ Նիկոլը վերընտրվի ևս մեկ անգամ. Արցախցի պատգամավոր.video Աստված տա, որ իր մեջ քրիստոնյան այսօր զարթնի․ Ղումաշյանը՝ Կարապետյանի գործը քննող դատավորի մասին.video Սամվել Կարապետյանի աղջիկը և որդին աջակիցների հետ միասին վանկարկում են ազատություն. video Նախագահ Թրամփին կոչ ենք անում ապահովել Բաքվում պահող հայերի անհապաղ ազատ արձակումը. Ամերիկայի հայկական ասամբլեա Օրվա կադրը Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Գաղտնի փաստաթղթերը թշնամուն կարող էր թողնել միայն դավաճանը Ըստ քայլիստ Ալեքսանյան Վահագնի, այս "գավնասերիալներում նկարահանվող մարմնավաճառը" սրիկաներ է անվանել այն մարդկանց, ովքեր ասում են, որ "Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհվել է 5000 մարդ"... Մենք գիտենք, որ պարոն Փաշինյանը շատ երկչոտ ու վախեցած մարդ է. Ամստերդամը խոստանում է՝ 1 ամսում աշխարհը կիմանա Սամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման մասին Արամուսում սպանված ամուսինների տղան նոր էր զորացրվել ոչ պրոբլեմատիկ ու լավ ընտանիք էր. Իզաբելլա Աբգարյան Դրոն՝ Ադրբեջանի երկնքում. այն Իրանից 4 կգ մարիխուանա էր բերել Իմ դեմ հարձակման պահն արձանագրված է տեսախցիկներով, սակայն մեկ ամիս անց հանցանքը չի բացահայտվել, մեղադրյալներ չկան. Հակոբ Կարապետյան ՄԱԿ-ում նշել են, որ Գազայի հատվածի վերականգնումը կարող է տասնամյակներ տևել Ես Նիկոլն եմ, չես հիշու՞մ Ի՜նչ կրթություն․ ով Նիկոլի հետ ասֆալտին պառկել, նա է գործ ստանում Յուրաքանչյուր գերու ամեն վայրկյանի տանջանքն ուղղված էր, որ պետք էկած ժամանակում ՔՊ-ի վարկանիշը մի 2 տոկոսով էլ բարձրացնեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am