Մեկ տարուց ավել է անցել, ինչ գետը դուրս էր եկել հունից, իսկ հետևանքները դեռ վերացված չեն։ Այս մասին ահազանգում է Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը։
Նա այցելել է Ախթալա համայնք, արձանագրել, որ հետևանքները տեսանելի են ոչ միայն այստեղ, այլև Ալավերդիում ու մյուս համայնքներում։
Նա Facebook–ի իր էջի ուղիղ եթերում, մասնավորապես, նշել է. «Ի՞նչն է այստեղ հատկանշականը։ Մեր երկրի ղեկավարը վարչապետը տարբեր առիթներով խոսում է, օրինակներ է բերում Ճապոնիայից, Չինաստանից, բայց ընդամենը գետի հունը դուրս էր եկել, ու մինչև այսօր ճանապարհը չեն կառուցել։ Նույն Չինաստանում կամ Ճապոնիայում նման աղետների դեպքում մի գիշերվա ընթացքում վերականգնում են ճանապարհը»,-ասաց Դոխոյանը։
Նրա խոսքով, օրեր առաջ տեսել են, որ Ալավերդիում մեկնարկել են վերականգնողական աշխատանքներ, սակայն այս տեմպերով այդ աշխատանքը դեռ երկար կտևի։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը