Մխիթարյանը որոշումը կայացրեց
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»: Այս մասին հայտնում են Corriere dello Sport-ը եւ Football Italia-ն: Ակումբը ջանքեր է գործադրում նրան ձեռք բերելու ուղղությամբ եւ լուրջ բանակցում է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ: Ըստ լրատվամիջոցների՝ մնում է միայն պարզել իտալական թիմը գնելու է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, թե նա տեղափոխվելու է վարձակալական հիմունքներով:
