Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամն իր պաշտոնավարման դադարեցումից հետո օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չի ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձը պատշաճ ձևով ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին:

Դրանից հետո ավագանու նախկին անդամի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, և որոշում է կայացվել նրա նկատմամբ 200․000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին:

Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ ավագանու նախկին անդամը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Եվրոպական հանձնաժողովը ավելի քան 157 մլն եվրոյով տուգանել Է Gucci-ին, Chloé-ին և Loewe-ին մրցակցության կանոնները խախտելու համար ՀԱՄԱՍ-ը մեղադրել է իսրայելական ուժերին հրադադարը խախտելու համար Կրեմլը ողջունում է Թրամփի մտադրությունը՝ կենտրոնանալ ուկրաինական hակամարտության վրա՝ Գազայի հատվածում կարգավորումից հետո «Լավ տեսք ունեք, բայց պիտի այնպես անեմ, որ թողնեք ծխելը». Էրդողանը՝ Մելոնիին ԱԴԾ-ն գործ է հարուցել Խոդորկովսկու և Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի դեմ Իրանը հակասական է համարում ԱՄՆ նախագահի երկխոսության կոչը ՌԴ ԱԴԾ-ն քրգործ է հարուցվել Գարի Կասպարովի և մի շարք այլ հայտնի գործիչների նկատմամբ Ադրբեջանը բարիդրացիական հարաբերությունների քաղաքականություն է վարում և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի հետ Ես հավատա՞մ, որ էս մարդը ձեր կիլլերն է․ Զարուհի Փոստանջյան (video) Էս մոր ցավը ձեզ է հասնելու․ ուշքի՛ եկեք․․․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՀԻՄԱ․ Ովքե՞ր են Ստեփան Սամվելյանի «սպանության» հեղինակները․ Զարուհի Փոստանջյան (video) Խայտառակ մանրամասներ․ ՄԱԿ-ում ադրբեջանցների գործակալը կեղծել է մեր գերիների մասին զեկույցը․ Դիլբարյան (video) Սրանք մեզ սպանելու նոր ձև են մտածել․ Հենրիխ Դանիելյան (video) Երկրի ներսում սարսափելի սպանություններ են, դուք ի՞նչ եք անում․․․ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյան (video) Գետինը չմտնեք, որ ընդերքս չփչացնեք, այ անբարոյականնե՛ր․․․ Լարիսա Ալավերդյան (video) Փաշինյան-Պուտին տհաճ միջադեպ․ ու՞մ էր խաբում Փաշինյանը․ Ռոլանդ Մարտիրոսյան (տնտեսագետ) (video) Ալենը ուզում էր արցախցիները «քոքից վերանա՞ն»․ Ռուզան Ստեփանյան (video) Ինչ է Միրզոյանը Շարմ Էլ Շեյխում քննարկել իր ադրբեջանցիների հետ (video) Ամերիկայի հայկական համագումարը Թրամփին կոչ է արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը Այ' ողորմելի, նախ` Ղարաբաղ չէ, այլ Արցախ է... վախենում ես նույնիսկ Արցախ բառն արտաբերել... Ես խղճում եմ Նիկոլ Փաշինյանին․ Ռոբերտ Ամստերդամ (video) Բաքվում հրապարակվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետերի գաղտնի հրամանները. 44-օրյայից հետո ՊԲ արխիվը չի հանվել Արցախից Նիկո՛լ, այ տակա՛նք, ուշադիր լսիր՝ առավոտ հայհոյում եմ քեզ, ցերեկը հայհոյում եմ, հետո․․․ քաղաքացի (video) Պետք է նոր հետաքննություն սկսել. «Միասին» շարժումը դիմումը փոխանցեց ՄԱԿ-ին (video) Իրանը հակասական է համարում ԱՄՆ նախագահի երկխոսության կոչը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am