Զանգը շարունակում է մնալ կախված օդում․ Դավիթ Անանյան

Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մենք, որպես ժողովուրդ, կարծես ծնվել ենք խորհուրդ տալու ու խորհրդով ապրելու համար։ Մեզ թվում է՝ յուրաքանչյուր պահի մենք պիտի «ուղղենք» միմյանց ճանապարհը, պիտի «հուշենք», թե ինչպես է պետք վարվել, ինչպես խոսել, ինչպես քայլել։ Այնպիսի զգացողություն է, որ մեր ԴՆԹ-ի մեջ սևով գրված է. «Դու միշտ իմաստուն ես, իսկ դիմացինդ՝ անպայման տհաս ու մոլորված»։ Մենք ոչ թե քաղաքացիական հասարակություն ենք, այլ համազգային «խորհրդատուների գիլդիա»։
Հենց որևէ մեկը հնչեցնում է նոր նախաձեռնության մասին, տեղում հայտնվում է հարյուրավոր իմաստունակեպ փորձագետների բանակը. «պետք է միանաս այսինչին», «պետք է չերևաս սրա մարդը», «պետք է հնչես ավելի խրոխտ», «պետք է խոսես ավելի համոզիչ»։ Մի խոսքով՝ բոլորը դառնում են մտքի գիգանտներ` ինչպես հայտնի մուլտֆիլմում. բոլորը ճառ ասող են, բայց զանգ կախող չկա։
Եվ ահա, հայտնվում է մեկը, ով համարձակվում է հայտարարել, որ ինքը պատրաստ է հենց այդ զանգը կախել։ Ոչ թե հերթական ճառասացը լինել, այլ գործ անել։ Որ ինքը ուզում է միավորել ու ներքին խաղաղություն բերել։ Եվ, ինչ է տեղի ունենու՞մ. հենց այդ պահից սկսվում է իսկական ազգային մարզաձևը՝ խորհրդատվական մարաթոնը։ Խորհուրդների հեղեղը այնքան խիտ է, որ առաջնային կարևոր գաղափարը խեղդվում է դրանց տակ։
Այստեղ է, որ վառ կերպով արտահայտվում է մեր քաղաքական մշակույթի ամենախոցելի գիծը: Մենք բոլորս ուզում ենք հնչեցնել ճշմարտությունը, բայց ոչ ոք չի ուզում կրել դրա պատասխանատվությունը։ Բոլորս ուզում ենք նստել խորհրդատուի դիրքում, սակայն իրական գործը թողնել ուրիշի ուսերին։ Արդյունքում ստացվում է խորհրդատու ազգ՝ առանց գործի։ Խորհրդի ծով՝ առանց նավավարի։
Այո, մենք հանճարեղ ենք խորհրդի մեջ, բայց աղետալիորեն աղքատ` գործի մեջ։ Դրա համար էլ զանգը շարունակում է մնալ կախված օդում»,- գրում է նա։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր․ Ոսկան Սարգսյան Պապ ջան, քեզ հետ եմ, գալիս եմ․ Տաթև Կարապետյան (video) Գիշերային հարձակումների հիմնական թիրախը Ուկրաինայի էներգետիկան էր․ Զելենսկի Մեկ տարուց ավելի է անցել, ինչը գետը դուրս էր եկել ափերից, իսկ հետևանքները վերացված չեն. Վահե Դոխոյան «Ալեն, դե հիմա լսիր՝ գնա՛, կռվի, թե չէ․․․ ». Անաստաս Իսրայելյան (video) Երբ Լուկաշենկոն է խորհուրդ տալիս Թրամփին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսության համար․ Պեսկով «Էս ծպտյալ ավազակ Նիկոլից ազատվելու ենք, գործի 90%-ը արված է»․ Պարույր Հայրիկյան (video) Փաշինյանի դեմ ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք․․․ թող սպասե՛ն․ Ռոբերտ Ամստերդամ (video) «Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ դատապարտեն ՀՀ–ին Հարձակման հետևանքով լրագրող է մահացել Երևանում փրկարարները լուսային կայաններից մեկի վրա բարձրացած տղամարդուն համոզում են, որ ցած իջնի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Ես դրան կին չեմ համարում․ փողերն ուտում են էդ տականքները․ քաղաքացի (video) «Շաբաթվա ամենամեծ անբարոյականությունը. Նիկոլը թաղեց...». Ռուզան Ստեփանյան (video) Երեկ հանդիպել եմ Սամվել Կարապետյանին․ 110 օր խիստ պայամաններում է գտնվում․ ի՞նչ է փոխանցել նա (video) Հիմա ասեմ՝ այդ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը,որ գործ սարքեց Սամվել Կարապետյանի նկատմամբ․Ռոբերտ Ամստերդամ (video) Փաշինյա՛ն, դու մեր պայքարը դեռ կտեսնես․ կանգ չե՛նք առնելու․ արցախցի (video) Այլևս երբեք Նիկոլի նման թերուսն ու կիսագրագետը Հայաստանի ղեկավար չի լինելու․ Արմեն Աշոտյան (video) ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում գործից (video) Որոտանցիները բողոքում են, Առուշանյանը՝ խոստանում․․․ ի՞նչ է տեղի ունենում Որոտանում (video) ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան Այս շաբաթ մի շատ կարևոր բան է լինելու, բանալի է տրվելու, բոլորդ համաձայնվելու եք․ Պարույր Հայրիկյան (video) Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան Ամո՛թ ձեզ․․․ ՄԱԿ-ում սկանդալ ու խայտառակություն է տեղի ունեցել, մի բառ չեք ասում․ Դիլբարյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am