Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական հեղինակավոր «La Gazzetta dello Sport» պարբերականին։ Հայտնում է armsport.am-ը։
Հարցազրույցից բացի, նա կազմել է իր պատկերացրած «կատարյալ ֆուտբոլիստի» կերպարը՝ համադրելով ժամանակակից և լեգենդար խաղացողների լավագույն հատկանիշները։
Իտալացի լրագրողների հետ զրույցում Մխիթարյանը կիսվել է իր մտքերով, թե ինչպես պետք է կազմված լինի ֆուտբոլի գերաստղը՝ յուրաքանչյուր հատկանիշի համար ընտրելով աշխարհի լավագույններից մեկին։
Կատարյալ ֆուտբոլիստը պետք է ունենա Ալֆոնսո Դևիսի արագությունը, Լիոնել Մեսսիի ֆանտաստիկ տեսողությունը և Զինեդին Զիդանի փոխանցումների ճշգրտությունը։ Ինչ վերաբերում է ֆիզիկական տվյալներին և հարվածին, Մխիթարյանն այստեղ առանձնացնում է Կրիշտիանու Ռոնալդուի ֆիզիկական պատրաստվածությունը և նրա անզուգական հարվածը, իսկ երկար փոխանցումների վարպետը, անշուշտ, պետք է լինի Դևիդ Բեքհեմը։
Գնդակի խլման հարցում կատարյալը կլիներ Կլոդ Մակելելեն, իսկ վարպետության բարձրագույն դրսևորման համար նա նշել է Կակային, թեև որոշակիորեն տատանվելով։ Եվ վերջապես, կատարյալ ֆուտբոլիստի ղեկավարական հատկանիշները պետք է լինեն անզիջում առաջնորդ Ջոն Թերիի մակարդակի վրա։
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը