Հայաստանը պետք է պահպաներ ռազմավարական հարգանքը գերտերությունների նկատմամբ․ Արտակ Զաքարյան

Վարչապետ Նաթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ են դիմավորել և ճանապարհել Դոնալդ Թրամփին: Իսրայելում ԱՄՆ նկատմամբ գրեթե միշտ եղել է առանձնահատուկ վերաբերմունք: Եղել են դժվար ժամանակներ, և միշտ չէ, որ ԱՄՆ գործել է Իսրայելի օգտին: Միշտ չէ, որ Իսրայելի ղեկավարները բավարարված են եղել պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից: Սակայն պաշտոնական Երուսաղեմը միշտ ընդգծված հարգանք և հատուկ արարողակարգ է ցուցաբերել Վաշինգտոնի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը։

«Հրեաները հասկանում ու գնահատում են ԱՄՆ-ի դերը Իսրայելի պետության համար, գիտակցում են, որ առանց ԱՄՆ-ի համակողմանի աջակցության՝ դժվար կլինի դիմակայել բոլոր տիպի հակամարտություններին ու մարտահրավերներին, դժվար էր լինելու զարգանալ ու կայանալ պատմա-քաղաքական, աշխարհագրական, ինչպես նաև ռեսուրսների բացակայության բարդ պայմաններում:

Պահելով արժանապատիվ կեցվածք՝ Իսրայելը կարողացել և կարողանում է ԱՄՆ-ի հետ կառուցել ու զարգացնել ռազմավարական, դաշնակցային ջերմ հարաբերություններ: Նույնը Հայաստան-Ռուսաստան պարագայում էր: Պատմությունը մեզ հուշում է, որ հայկական պետականության վերականգնման, Հարավային Կովկասում հայկական ինքնուրույն միավորի և առանձին գործոնի ձևավորման գործում անվիճելի էր Ռուսական կայսրության դերակատարությունը: Չենք կարող ժխտել նաև արցախյան առաջին պատերազմում ռուսական դերակատարությունը:

Թեպետ վերջին՝ «նիկոլական» տարիներին Ռուսաստանը, կենսական հարցերում ավելի դաշնակից գնվեց Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ առ այսօր Հայաստանի տնտեսության զարգացման գործում էական է ՌԴ և ԵԱՏՄ շուկաների առանցքային նշանակությունը: Ոչ ոք չի կարող թերագնահատել նաև ՀՀ-ՌԴ էներգետիկ կապվածությունը, ինչպես նաև կոմունիկացիոն ոլորտում գործող արտոնությունները և այլն:

2018թ. իշխանազավթումից հետո հայ-ռուսական հարաբերություններն էականորեն վնասվեցին:

Փոքր պատճառ էր նաև այն, երբ 2019թ. հոկտեմբերին, կուրացնող էյֆորիայի ճահիճի մեջ խեղդվող Նիկոլը, օդանավակայանում չդիմավորեց ՌԴ նախագահ Պուտինին: Իսկ ՔՊ-ում և շուրջը հավաքված սորոսածին զանգվածը, գովերգելով քաջ Նիկոլին՝ «անկախության գերդոզավորումից օրգազմ» էր ապրում: Այնինչ, նրանց նպատակը հայ-ռուսական հարաբերություններն ամեն գնով փչացնելն էր՝ խոչընդոտներ ստեղծելով Արցախի հարցի հայանպաստ լուծուման ու ՀՀ անվտանգային համակարգի համար:

Վերադառնալով արարողակարգերին՝ հիշենք, թե ինչպես էր 2019թ. հկտեմբերի 1-ին, Պուտինին չդիմացորող Նիկոլը, մեկ օր հետո, հոկտեմբերի 2-ի երեկոյան, ՌԴ նախագահի հետևից, գրեթե վազեվազ հասնում «Զվարթնոց», որպեսզի անձամբ ճանապարհի նրան և փորձի հարթել իր նկատմամբ տեսանելի դարձած անբարյացկամ վերաբերմունքը:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը գերտերություններ են: Աշխարհաքաղաքականության չգրված կանոններին համաձայն, նրանց նկատմամբ անհրաժեշտ է ունենալ բացառիկ ընդգծված վերաբերմունք: Սերժ Սարգսյանը կարողանում էր ոսկերչական հավասարակշռությամբ ապահովել գերտերությունների լոյալ վերաբերմունքը Հայաստանի քաղաքականության նկատմամբ: Դրա համար էին Հայաստանի թշնամիները և հատկապես Ալիևը շատ երջանիկ՝ Հայաստանում իշխանափոխությամբ: Հայաստանում պետք է ձև գտնել և մերժել բոլոր այն կաղկանձող ձայները, ովքեր Ռուսաատանի, Չինաստանի կամ ԱՄՆ -ի դեմ հակաքարոզչություն են իրականացնում»։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
70 կալանավորի ներում է շնորհվել Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական Գիքոր․ Ոսկան Սարգսյան Պապ ջան, քեզ հետ եմ, գալիս եմ․ Տաթև Կարապետյան (video) Գիշերային հարձակումների հիմնական թիրախը Ուկրաինայի էներգետիկան էր․ Զելենսկի Մեկ տարուց ավելի է անցել, ինչը գետը դուրս էր եկել ափերից, իսկ հետևանքները վերացված չեն. Վահե Դոխոյան «Ալեն, դե հիմա լսիր՝ գնա՛, կռվի, թե չէ․․․ ». Անաստաս Իսրայելյան (video) Երբ Լուկաշենկոն է խորհուրդ տալիս Թրամփին Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ երկխոսության համար․ Պեսկով «Էս ծպտյալ ավազակ Նիկոլից ազատվելու ենք, գործի 90%-ը արված է»․ Պարույր Հայրիկյան (video) Փաշինյանի դեմ ամենօրյա ռեժիմով գրոհելու ենք․․․ թող սպասե՛ն․ Ռոբերտ Ամստերդամ (video) «Սամվել Կարապետյանի կալանքի պատճառը վարչապետի վախերն են». Ամստերդամը դիմելու է ԵՄ-ին, որ դատապարտեն ՀՀ–ին Հարձակման հետևանքով լրագրող է մահացել Երևանում փրկարարները լուսային կայաններից մեկի վրա բարձրացած տղամարդուն համոզում են, որ ցած իջնի Արտաշատ համայնքի ավագանու նախկին անդամը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ Ես դրան կին չեմ համարում․ փողերն ուտում են էդ տականքները․ քաղաքացի (video) «Շաբաթվա ամենամեծ անբարոյականությունը. Նիկոլը թաղեց...». Ռուզան Ստեփանյան (video) Երեկ հանդիպել եմ Սամվել Կարապետյանին․ 110 օր խիստ պայամաններում է գտնվում․ ի՞նչ է փոխանցել նա (video) Հիմա ասեմ՝ այդ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը,որ գործ սարքեց Սամվել Կարապետյանի նկատմամբ․Ռոբերտ Ամստերդամ (video) Փաշինյա՛ն, դու մեր պայքարը դեռ կտեսնես․ կանգ չե՛նք առնելու․ արցախցի (video) Այլևս երբեք Նիկոլի նման թերուսն ու կիսագրագետը Հայաստանի ղեկավար չի լինելու․ Արմեն Աշոտյան (video) ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում գործից (video) Որոտանցիները բողոքում են, Առուշանյանը՝ խոստանում․․․ ի՞նչ է տեղի ունենում Որոտանում (video) ԿԳՄՍ ու Ժաննան միասնաբար ինձանից պահանջում են 5 մլն ՀՀ դրամ որպես փոխհատուցում զրպարտության և ինչ որ պատիվներ արատավորելու համար. Հայկ Դեմոյան Այս շաբաթ մի շատ կարևոր բան է լինելու, բանալի է տրվելու, բոլորդ համաձայնվելու եք․ Պարույր Հայրիկյան (video) Վերաքննիչ դատարանն արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը ՔԿՀ-ի կողմից. Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am