Գազայի վերականգնման համաժողովը կկայանա նոյեմբերին

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում նոյեմբերին կկայանա Գազայի հատվածի վերականգնմանը նվիրված համաժողով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին։
«Նախագահը շեշտեց 2025 թվականի նոյեմբերին Կահիրեում վերականգնման և վերակառուցման վերաբերյալ համաժողով անցկացնելու կարևորությունը», – ասվում է Ալ-Սիսիի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։