Հայկական ծագմամբ ռուսաստանցի բլոգեր Արեգ Շչեպիխինը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման

Մոսկվայի դատարանը հայկական ծագմամբ ռուսաստանցի բլոգեր Արեգ Շչեպիխինին 5 տարվա ազատազրկման է դատապարտել ծայրահեղականության կոչերի և թշնամանք հրահրելու գործով, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Դատարանը նաև նրան զրկել է էլեկտրոնային կամ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ Ինտերնետի, վարչարարության հետ կապված գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ երկու տարի վեց ամիս ժամկետով։