Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մեկը հիվանդանոցում է
stav.kp.ru կայքը հայտնում է,որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, որոնցից մեկը հայ է: Դեպքը տեղի է ունեցել Բուդյոնովսկ-Արզգիր մայրուղու վրա: Նշվում է, որ ВАЗ-211440 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ՀՀ բնակիչ էր, անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել է ВАЗ-21102 մակնիշի մեքենային: Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ:
