Քաղաքական վենդետա

Հոկտեմբերի 3-ը այս խառնակ ժամանակների պատմության մեջ կմտնի որպես հայ ժողովրդի ամոթալի էջերից մեկը: Այդ օրը ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի «գրպանային» դատարանը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ հունիսի 26-ից։ Այս մասին հայտնել է Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը՝ դահլիճի աղմկոտ բացականչությունների, թուքումուրի տարափի տակ հրապարակելով դատավճռի եզրափակիչ հատվածն ու արագաքայլ ծլկելով դահլիճից:


Ավելի վաղ Սրբազանի դեմ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Երկամյա ժամկետով ազատազրկելու որոշումը, ըստ նրա փաստաբանների, «պատվիրված ակտ» էր: «Միքայել սրբազանը մեղադրվում է ՔՕ 422 հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելու հրապարակային կոչ), սակայն դատավճիռը կարդալուց դատավորը մեղադրանք առաջադրեց 442 հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է այլ հոդվածի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելուն՝ մի խումբ պաշտոնատար անձանց նախնական համաձայնությամբ»,- ԶԼՄ-ների համար մեկնաբանել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի խոսքով՝ այն, ինչ մամուլին տված հարցազրույցի շրջանակում վերագրվում է Աջապահյանին՝ արդեն անցած-գնացած իրադարձության վերաբերյալ վերջինիս կարծիքն է. այսինքն՝ դա ներկա կամ ապագա ժամանակով չի հնչեցվել, հետեւաբար, Զոհրաբյանի պարզաբանմամբ, չի կարող կոչ համարվել: Նա նաեւ հայտնել է, որ Սրբազանի հունիսի 26-ի կալանքի հետ կապված՝ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ դատավճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատական ատյանում: Աջապահյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում եւ չի բացառում, որ դա ԱԺ գալիք ընտրություններին ընդառաջ՝ «էն տղայի» հերթական քաղաքական աճպարարություններից է:

Ակնհայտ է, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ «կարված» քրեական հետապնդումները՝ քաղաքական դրդապատճառներ ունենալուց զատ, իշխանությունների հակաեկեղեցական չդադարող արշավի մաս են, եւ այդ առումով թե՛ Աջապահյանը, թե՛ Գալստանյանը, պարզապես, քաղաքական հաշվեհարդարի զոհ են: Հոգեւոր դասի երկու բարձրաստիճան ներկայացուցչի փակելով բանտում՝ իշխանությունն ուզում է արատավորել Մայր աթոռի եւ, անձամբ, Գարեգին Բ կաթողիկոսի անունը, որի հետ Փաշինյանի ջրերը վաղուց մեկ առվով չեն հոսում:

Հայոց եկեղեցական կյանքը՝ պայմանավորված համաքրիստոնեական աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու ուրույն դիմագծով ու եզակիությամբ, 17-դարյա իր պատմության ընթացքում շատ է բախվել դժվարությունների, բայց երբեք չի վհատվել, միշտ կարողացել է շտկել մեջքը եւ ամուր կանգնել ազգային ինքնության եւ հայապահպանության դիրքերում: Վերջին փորձությունը, որի թիրախում հայտնվեցին հայ եկեղեցականները, խորհրդային տարիներին էր՝ մասնավորապես ստալինյան շրջանում, ինչպես նաեւ մեր օրերում, երբ 2018-ին փողոցից իշխանության եկան ՔՊ-ական «թյուրիմացությունները»: Ընդ որում՝ մերօրյա հետապնդումները սոսկ ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավեր չեն, այլ խոսքի ու կրոնի ազատության կոպիտ ոտնահարում:

«Ինչի էսօր Հայաստանում կա դատավոր, որ կարա վարչապետի ասածը չանի՞»: Այսպիսին էր դատական իշխանության մասին Փաշինյանի մտածելակերպն իր պաշտոնավարման արշալույսին: Անցել է շուրջ յոթուկես տարի, բայց ոչինչ դեպի լավը չի փոխվել, ավելին՝ այդ անձն իր ձեռքում կենտրոնացրել է իշխանության բոլոր ճյուղերը՝ օրենսդիրը, գործադիրը եւ դատականը՝ նախընտրելով կառավարման բռնատիրական տիպօրինակը: Դատավոր Արմինե Մելիքսեթյանը Փաշինյանի բազմաթիվ զոհերից մեկն է, ով իրեն պարտավորված է զգում կատարել նրա հրահանգները, ինչպես պետական բոլոր պաշտոնյաներն՝ անխտիր: Քանի դեռ նրանից SMS-ներ չեն ստացել:

«Հայացք Երեւանից»

 

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել Կարծում եմ փոխանակ նրանց երգեր նվիրելու՝ երգիչները կարող են սկսել խոսել Լավ կիսուր կպայթեցնես․․․ Քաղաքական վենդետա Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է. Իշխան Սաղաթելյան Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... «Հազար ամոթ, հորս արև…». Արմեն Աշոտյան «3+3» ձևաչափը տարածաշրջանի համար դառնում է ավելի արդիական. Ադրբեջանի փոխվարչապետ ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջաններում տիրող իրավիճակը․ մանրամասներ Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Բաքուն հայտարարում է օկուպացված Արցախում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու մասին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա կկազմակերպվի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրը․ փաստաբան Վեդի համայնքում իրավիճակը լարվել է. հանրային քննարկումները դադարեցվել են Երևանում տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ. ՆԳՆ Թրամփը կրկին հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված իր ջանքերի մասին Մինչ Փաշինյանը օրական մի տեսանյութով «ժող ջանին» ա զբաղեցնում՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները աճում և աճում են Ռուսաստանից հարյուր հազարավոր ապօրինի միգրանտներ կարտաքսվեն. Վոլոդին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am