ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջաններում տիրող իրավիճակը․ մանրամասներ

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հանդիպումը Ռուսաստանի Պետական դումայի նախագահ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում կազմակերպության պատասխանատվության գոտում և մի շարք այլ տարածաշրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ՝ 2026 թվականին ռուսական կողմի նախագահության համատեքստում: ️
️ Իմանգալի Տասմագամբետովը տեղեկացրել է ս.թ. նոյեմբերին կայանալիք արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: