Ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի. Ղազարյանը՝ Ռուբինյանի մասին

Հանրային գործիչ Էդգար Ղազարյանն այլեւս չի ակնկալում, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իրեն կընդունի։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում գործիչը նշել է, որ ԱԺ աշխատակազմից հեռախոսազանգի միջոցով իրեն տեղեկացրել են, որ Ռուբեն Ռուբինյանը չի պատրաստվում իրեն ընդունել։

Նշենք, որ նա այսօր անգամ գնացել էր ԱԺ՝ քաղաքացիների ընդունելության ձեւաչափով հանդիպման համար։

«Կրկին շատ հստակ ասում են՝ միայն Ձեզ, պարոն Ղազարյան, նպատակահարմար չի գտնում ընդունել։ Ես հարցնում եմ՝ ուրիշ քաղաքացիներ կա՞ն գրանցված ընդունելության համար, ասում են, որ այո, ուրիշ քաղաքացիներ կան, նրանց հետ ընդունելությունը կայանալու է, չի լինելու միայն Ձեզ հետ։ Պարզ ու հստակ ասում են, որ դա խտրական վերաբերմունք է՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։ Ես ՄԻՊ էլ եմ դիմել, ահազանգել, որ խտրականություն է»,- ասել է Է. Ղազարյանն՝ ավելացնելով, որ բողոքներ է հղել նաեւ իրավապահ մարմիններին, որոնք վարույթներ չեն նախաձեռնել։

 Վերջինս խնդրանքով դիմեց նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, որպեսզի վերջիններս վաղը նույնպես գան ԱԺ, քանի որ կրկին սպասվում է քաղաքացիների ընդունելություն։


«Խնդրում եմ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների բոլոր պատգամավորներին, որպեսզի վաղը ժամը 11-ին 30 հոգով գան այստեղ։ Կարգ կա չէ՞ ընդունելության, Էդգար Ղազարյանը խախտե՞լ է այդ կարգը։ Չէ՛, զանգել է, էլեկտրոնային փոստն ուղարկել է, գրանցվել է, ոչ մի բան չի խախտել։ Բա որ խախտում չի արել, ո՞նց չես ընդունում»,- նշել է նա։
Ղազարյանը նաև նշել է, որ ոչ միայն քննարկելու է վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, այլև՝ այլ հարցեր։

«Ես ասել եմ, որ այլ հարցեր էլ են լինելու։ Օրինակ ինձ հետաքրքրում է Ռուբեն Ռուբինյանի կարգավիճակը ՀՀ և ԱՀ միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում, նա այդ հանձնաժողովի անդամ է։ Ինձ հետաքրքիր է, նա որպես այդ հանձնաժողովի անդամ ի՞նչ գործունեություն է վարել մինչև հիմա, առաջիկայում ի՞նչ գործունեություն է պատրաստվում վարել։ Ինքը համարվում է հայ-թուրքական գործընթացում հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչ։ Ինձ հետաքրքիր է նրա իրավական կարգավիճակը, նրա գործողություններն այդ առումով։ Ինքը եղել է

2016 թվականի մայիսին Արցախի պաշտպանության բանակում «ՔՊ»-ի կամավորական ջոկատի անդամ, Մարտակերտի շրջանում ՊԲ զորամասից մեկում իրականացրել է մարտական առաջադրանք, զենքով, հայկական բանակի զինվորական համազգեստով։ Ես ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի»,- ասել է նա։

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Սա այս իշխանության կողմից հորինված հերթական ֆեյք, կեղտոտ տեղեկատվական գրոհն է. Իշխան Սաղաթելյան Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... «Հազար ամոթ, հորս արև…». Արմեն Աշոտյան «3+3» ձևաչափը տարածաշրջանի համար դառնում է ավելի արդիական. Ադրբեջանի փոխվարչապետ ԵԱՏՄ-ն միասնական տրանսպորտային-լոգիստիկ տարածք է ձևավորում գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել է տարածաշրջաններում տիրող իրավիճակը․ մանրամասներ Գաղտնազերծում. 2014 թվականին Աստանայում տեղի ունեցած Սարգսյան-Նազարբաև հայտնի դրվագի հետնաբեմը Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Բաքուն հայտարարում է օկուպացված Արցախում հայկական կրոնական ժառանգությունն ավերելու մասին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա կկազմակերպվի՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրը․ փաստաբան Վեդի համայնքում իրավիճակը լարվել է. հանրային քննարկումները դադարեցվել են Երևանում տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ. ՆԳՆ Թրամփը կրկին հիշատակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված իր ջանքերի մասին Մինչ Փաշինյանը օրական մի տեսանյութով «ժող ջանին» ա զբաղեցնում՝ առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները աճում և աճում են Ռուսաստանից հարյուր հազարավոր ապօրինի միգրանտներ կարտաքսվեն. Վոլոդին Իսրայելի խորհրդարանում Թրամփի ելույթն ընդհատվել է՝ ընդդիմության ներկայացուցչի դեմարշով Ադրբեջանը, Ռուսաստանը և Իրանը կառուցում են «անարգելք» Հյուսիս-Հարավ միջանցք. Օվերչուկ Մեծ Բրիտանիան կանցկացնի Գազայի վերականգնմանը նվիրված միջազգային խորհրդաժողով Ալիևի մասնակցությունը Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Ադրբեջանի աճող տարածաշրջանային դերի ցուցիչ է. Հաջիև Գագիկ Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին. Սուրեն Սուրենյանց. Ազատություն Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները հանդիպել են Բաքվում Իսրայելի վարչապետը չի մասնակցի Շարմ էլ Շեյխում Գազայի հարցով կայանալիք գագաթնաժողովին Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Գազայի խաղաղ կարգավորմանը. Լավրով Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am