Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից։ Տեսեք, վերջինս, խոսելով իր կողմից իրականացվող գաղափարական վերաձևավորման և իրերին ու իրադարձություններին ուրիշ աչքով նայելու մասին կամ, այսպես կոչված, «ԳլավԼիտի տեսության» ձևավորման համատեքստում, նշում է, որ առանցքային դեր է ունեցել «Հայոց պատմության» ակադեմիական տարբերակը և Մովսես Խորենացու ընթերցումը։

Ավելին՝ նա, իրեն բնորոշ ցինիզմով, շեշտում է, թե «երբ գիրքը կարդում եմ, նրա հետ դիալոգի մեջ եմ մտնում և հաճախ հարցնում՝ «Հայոց պատմությո՛ւն, ես հիմա Հայաստանի ղեկավարն եմ, ի՞նչ խորհուրդ կտաս ինձ, ի՞նչ անեմ այս իրավիճակում»», և ըստ Նիկոլի մեկնության՝ պատմությունը նրան հորդորել է «դասեր քաղել և չկրկնել պատմական սխալներ»։

Եվ ահա, Նիկոլն էլ դրանից ոգևորված ու տոգորված որոշել է գլխիվայր շուռ տալ ողջ պատմությունը՝ սկսած հենց «Հայոց պատմություն» տերմինից՝ այն դարձնելով «Հայաստանի պատմություն»։

Հարց եմ տալիս նույն Նիկոլին. բա որ էդքան «ուշադիր» ես կարդացել ու «դասեր ես քաղել» պատմությունից, էդ պատմությունը քեզ չի՞ պատմել, օրինակ, թե 1200-ականների սկզբին Զաքարե Զաքարյանը ի՞նչ արեց թուրք իշխանների՝ մասնավորապես Արդեբիլի էմիրի հետ։ Եթե դա քեզ չի ասել «Հայոց պատմությունը», ես ասեմ. Զաքարեն 500 տարի անց լուծել է 703-705 թթ․ Նախիջևանի Խրամ եկեղեցում վառված հայ նախարարների վրեժը։ Հասկանում ես՝ պատմությունը նաև ասում է, որ վրեժ են լուծում թշնամուց և ցույց են տալիս, որ ոչինչ ու ոչ մի բան չի մոռացվում։ Ուղղակի դա տեսակի հարց է՝ թրքահպատակ ու կզած:

Հիմա դու որքան էլ քիրվայություն անես, քո նախարար Պապոյան Գևորը հայտարարում է, թե «Հայաստանում թուրքը կարող է գալ ու ներդրում անել», դա ձեր տեսակի մոտեցում է, ոչ թե հայի։ Դա դուք եք որոշել ու ընտրել՝ կարծելով, թե ներկայացնում եք «հայ ժողովրդի» տեսակետն ու կամքը։

Սա ընդամենը մի դրվագ է։ Առաջիկա օրերին քեզ մի քանի այլ դրվագներ էլ կներկայացնեմ և ցույց կտամ, որ այդ «Հայոց պատմությունն» էլ ես դու քո ոճով կարդում ու քո ուզած հատվածները յուրովի մեկնաբանում, մինչդեռ իրականում այն շատ խորը և ճանաչողական խրատներ է տալիս»։

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Գազայի խաղաղ կարգավորմանը. Լավրով Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են խաղաղ ապրել Իրանի հետ Արդյո՞ք Երևանի խաղահրապարակներն ավելի ապահով են և մեր երեխաներն անվտանգ են այդտեղ. ակտիվիստ Վաղարշապատում տեսնում եմ ընդդիմության հաղթելու հավանականությունը. Խաչիկ Մանուկյան Պարզելով, որ ամուսինն ապրում է հարևանուհու հետ, կինն այրել է վերջինի տունը Ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի. Ղազարյանը՝ Ռուբինյանի մասին Նեթանյահուն ասել է՝ ինչ գին է վճարել Իսրայելը Համասի հետ հակամարտության ժամանակ Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլը մեծ թափով հարձակվելու է. Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» է կիրառում Ալիև-Պուտին լարվածությունը նոր թափ կստանա․․․ ասեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել. «ԱրմԼուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am