Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը

Պակիստանը Աֆղանստանից բնակչությամբ մեծ է՝ ավելի քան 6 անգամ: Տարածքով մեծ է՝ մոտ մեկ ու կես անգամ:

Երկուսն էլ իսլամական պետություններն են, կրոնական տարբերություն չկա, երկուսն էլ սունի իսլամի կրող երկրներ են, թեև թե՛ Պակիստանում, և թե՛ Աֆղանստանում կան նաև շիա փոքրամասնություններ:

Աֆղան մոջահեդների դեմ ԽՍՀՄ-ի պատերազմի ժամանակ հենց Պակիստանն էր դարձել խորհրդային բանակի դեմ պայքարի գլխավոր հենակետերից մեկը:

Սակայն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, իրավիճակը կտրուկ փոխվեց:

Բանն այն է, որ Աֆղանստանի 40 միլիոնանոց բնակչության ուղիղ կեսը փուշթուն ցեղերն են: Հենց նրանք էլ կառավարում են երկիրը՝ իրենց բռի մեջ վերցնելով մյուս ազգային փոքրամասնություններին, մասնավորապես, տաջիկներին, որոնց քանակը այդ երկրում հասնում է մոտ 10 մլնի:

Ավելին, փուշթունները, ամերիկացիների աջակցությամբ, Պակիստանի տարածքում ձևավորեցին երիտասարդների շարժում, որն այն ժամանակ կոչվեց «Թալիբան»: Վերջինս էլ դարձավ փուշթունների գլխավոր քաղաքական ներկայացուցիչը:

Սակայն փուշթուններ ապրում էին, ոչ միայն Աֆղանստանում, այլև՝ Պակիստանի հյուսիս-արևմտյան մասում: Այսինքն, հենց Աֆղանստանի սահմանին:

Ընդ որում, Աֆղանստանում փուշթունների քանակը հասնում է մոտ 20 մլնի: Այսինքն, Աֆղանստանում, որի ողջ բնակչությունը կազմում է մոտ 40 մլն, փուշթունները, լինելով մոտ 20 մլնի չափ, կարողացել են այդ երկրում դառնալ տիտղոսային և իշխել:

Իսկ Պակիստանում նրանք շատ են ավելի քան երկու անգամ՝ մոտ 44 մլնի են հասնում, սակայն այստեղ համարվում են ազգային փոքրամասնություն:

Պակիստանի տիտղոսային ազգը փենջաբցիներն են, որոնց քանակն այդ երկրում հասնում է մինչև 110 մլնի:

Սակայն, խնդիրն այն է, որ Պակիստանի փուշթունները չեն համակերպվում իրենց փոքրամասնության կարգավիճակով և ցանկանում են միանալ իրենց եղբայրներին՝ Աֆղանստանում: Վերջինս էլ աջակցում է նրանց ցանկությունը:

Հասկանալի է, որ Պակիստանի կենտրոնական իշխանությանը դա դուր չի գալիս:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանը հաստատվել է դեռ 19-րդ դարի վերջում, այսպես կոչված՝ «Դուրանդի գիծ» երկայնքով:

Պակիստանի և Աֆղանստանի միջև սահմանի երկարությունը մոտ 2670 կիլոմետր է։

Այն առաջացել էր երեք անգլո-աֆղանական պատերազմների արդյունքում, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիան փորձում էր ընդլայնել Բրիտանական Հնդկաստանի սահմանները: Այս գիծը 1893 թվականին Աֆղանստանի էմիր Աբդուր Ռահմանի և Հնդկաստանի գաղութային վարչակազմի պետքարտուղար սըր Մորտիմեր Դյուրանդի միջև բանակցությունների արդյունք է:

Սակայն Բրիտանական կայսրության փլուզումից հետո, երբ այս տարածքում ստեղծվեցին նոր պետություններ, Հնդակստանն ու Պակիստանը, Աֆղանստանի կառավարությունը հրաժարվեց այն ճանաչել որպես Աֆղանստանի և Պակիստանի միջև որպես պետական սահման:

Այսինքն, աֆղանցիները հույս ունեին, որ Պակիստանի այն մասը, որտեղ ապրում էին փուշթուն ցեղերը, կարող է միացվել Աֆղանստանին, որտեղ տիտղոսային ազգը հենց փուշթուններն եին:

Մանավանդ, որ դրա նախադեպը եղավ, երբ Պակիստանից անջատվեց Բանգլադեշը և հռչակվեց, որպես անկախ պետություն:

Պակիստանը, բնականաբար, դիմակայում է Աֆղանստանի այդ ծրագրերին և կատաղի պայքար է տանում իր տարածքի փուշթունների շահերը ներկայացնող տեղական «Թալիբան» շարժման դեմ:

Պակիստանի «Թալիբանն», օրգանապես կապված է Աֆղանստանում իշխող «Թալիբանի» հետ:

Աֆղանստանին այս պայքարում քողարկված ձևով աջակցում է Պակիստանի գլխավոր ախոյան՝Հնդկաստանը:

Մինչդեռ Չինաստանը, ով ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ և Պակիստանի, և Աֆղանստանի հետ, փորձում է կանխել այս կոնֆլիկտի խորացումը:

Սկսած 2007 թվականից, այս կոնֆլիկտը դարձել է կանոնավոր բնույթի:

Իսկ անցյալ տարվանից, երկու երկների կոնֆլիկտը դարձել էր գրեթե ամենշաբաթյա:

Պակիստանի կառավարությունը պաշտոնապես է սկսել մեղադրել Աֆղանստանի թալիբների իշխանություններին՝ Պակիստանի «Թեհրիք-ե թալիբ» շարժմանը ապաստան տալու մեջ՝ վերջինիս աճող ապստամբության ընթացքում:

Ավելին, Աֆղանստանի կառավարությունը, Պակիստանի թալիբների հետ միասին, սկսեց աջակցել նաև Պակիստանում բելուջների աբստամբությանը, ինչը վերջանականապես հունից հանեց Իսլամաբադին:

Այս տարվա հունվարի 3-ին «Թալիբանը» գրավեց Աֆղանա-պակիստանյան սահմանին գտնվող Դուրանդ գծից 24 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղ։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարեց, որ միջադեպը պահանջում է վճռական գործողություններ՝ «Թալիբանին» մեկընդմիշտ վերացնելու համար՝ ընդգծելով այն սպառնալիքը, որը կազմակերպությունը ներկայացնում է Պակիստանի ազգային անվտանգության համար։

Այս տարվա մարտին, արդեն սկսվեցին կանոնավոր բախումներ Պակիստանի և Աֆղանստանի սահմանապահների միջև:

2025 թվականի մայիսին Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը հասավ իր գագաթնակետին։

Հունիսին, Չինաստանի միջնորդության շնորհիվ, Իսլամաբադը և Քաբուլը դեսպանատներ բացեցին միմյանց մայրաքաղաքներում: Չինաստանի մասնակցությամբ կնքված համաձայնագիրը նախատեսում էր, որ Աֆղանստանը ակտիվորեն կկանխի իր տարածքից Պակիստանի վրա զինյալների հարձակումները:

Իսկ օրեր առաջ, հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Քաբուլում, Հոստում, Ջալալաբադում և Պակտիկայում՝ թիրախավորելով Նուր Վալի Մեհսուդին, ով միջազգային ճանաչում ունեցող ահաբեկիչ է համարվում և «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» (TTP) կազմակերպության ղեկավարն է։

Նուր Վալի Մեհսուդը փախել է հարձակումից և տեսանյութ է հրապրակել, որտեղ ցույց է տալիս, որ ողջ է, և խոստացել է վրեժ լուծել։

Ի պատասխան՝ Տապալական Պակիստանի թալիբները հարձակվել են Պակիստանի ոստիկանության ուսումնական դպրոցի վրա՝ սպանելով 20 պակիստանցի անվտանգության աշխատակիցների և 3 քաղաքացիական անձանց։

Ի պատասխան դրա՝ Պակիստանը գրավել է 19 աֆղանական դիրք և ոչնչացրել մի քանիսը սահմանի երկայնքով՝ Դուրանդի գիծ կոչվող հատվածում։

Երեկ, հոկտեմբերի 12-ին, Աֆղանստանում թալիբների կառավարության խոսնակ Զաբիհուլլահ Մուջահիդը հայտարարել է, որ պակիստանյան բանակի կողմից սպանվել է ավելի քան 20 աֆղան զինվոր։ Նա նշել է, որ 58 պակիստանցի զինվոր սպանվել է պատասխան գործողությունների արդյունքում։ Հայտարարությունները դեռևս չեն հաստատվել Պակիստանի բանակի կամ անկախ աղբյուրների կողմից 2025 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը խոստացել է «ուժեղ պատասխան» աֆղանական և պակիստանյան ուժերի բախումներին, հայտարարելով, որ Աֆղանստանը կստանա «Հնդկաստանի նման արժանի պատասխան»։

Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութթաքին, անմիջապես մեկնել է Հնդկաստան, բանակցել իր հնդիկ գործնկերոջ հետ և Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ աֆղանական ուժերը «առայժմ» դադարեցրել են իրենց գործողությունները:

Ինչպիսին են միջազգային գնահատականները, և ով ինչպես է դիրքավորվել

Իրանը կոչ է անում, «զսպվածություն ցուցաբերել» շարունակվող բախումների պայմաններում: Թեհրանը փորձում է չեզոքություն պահպանել այս կոնֆլիկտում:

Սաուդյան Արաբիան նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել, նշելով, որ «...Թագավորությունը կոչ է անում զսպվածության, խուսափելու սրացումից, ընդունելու երկխոսությունն ու իմաստությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և անվտանգության ու կայունության պահպանմանը նպաստելու համար...»:

Նույնանման դիրքորոշմամբ է հանդես եկել նաև Քաթարը:

Չինաստանը նույնպես փորձում է միջնորդության իր ջանքերով հանդարտեցնել կոնֆլիկտը:

Հնդակստանը ակնհայտորեն Աֆղանստանի կողմն է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ Պակիստանի:

Մինչ այս կոնֆլիկտի սկսելը, իրանական և ռուսական որոշ լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, թե իբր Թուրքիան մտադիր էր Պակիստանից մոտ 5 հազար փենջաբցի գրոհայիններ տեղափոխել Ադրբեջան: Ընդ որում, նշվում էր նաև ամեն մի պակիստանցու համար 1500 դոլարի աշխատավարձի չափի մասին:

Ռուսաստանցի ռազմական փորձագետ Անդրեյ Սերենկոն, նույնիսկ նշում էր, թե իբր Թուրքիան մտահոգված էր Ռուսաստանի կողմից «Թալիբան» շարժման ճանաչմամբ, քանի որ Մոսկվան փորձում էր այդ քայլով կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան: Թե ինչքանով է այս ամենը համապատասխանում իրականությանը, հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում: Նշենք, որ այս աֆղանա-պակիստանյան կոնֆլիկտում, Ռուսաստանը նույնպես փորձելու է, գոնե հրապարակավ, չեզոքություն պահպանել, սակայն ավելի շատ հարում է Աֆղանստանի կողմ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տեսակետ չի կարող ունենալ, որպեսզի, հավանաբար չզայրացնի Էրդողանին: Չէ՞ որ նրանից է կախված Փաշինյանի իշխանության ապագան՝ կապված գալիք ընտրությունների գործոնի հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Պարզելով, որ ամուսինն ապրում է հարևանուհու հետ, կինն այրել է վերջինի տունը Ուզում եմ իմանալ՝ ինքն այնտեղ ի՞նչ կարգավիճակով է եղել՝ օկուպանտի՞, ագրեսորի՞, թե՞ ռազմական հանցագործի. Ղազարյանը՝ Ռուբինյանի մասին Նեթանյահուն ասել է՝ ինչ գին է վճարել Իսրայելը Համասի հետ հակամարտության ժամանակ Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլը մեծ թափով հարձակվելու է. Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» է կիրառում Ալիև-Պուտին լարվածությունը նոր թափ կստանա․․․ ասեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել. «ԱրմԼուր» Հավային դու ես, արա, ամոթ. Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ Էդմոն Մարուքյա՛ն, քո խաղերը լա՛վ գիտենք, քո արածը ոչ ոք չի մոռացել․ Լարիսա Ալավերդյան (video) Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am