Վեդի համայնքի Գինեվետ գյուղում տեղի ունեցավ նախնական հանրային լսում «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև Ցեմենտի գործարանի կառուցում։
Ըստ նախագծի հեղինակների նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։
Մինչ այդ բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով ԲԱՑ հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը, դիմելէին նաև քաղհասարակության ներկայացուցիչներին` կանգնելու իրենց շահերի համար պայքարող գյուղացիների կողքին:
Գյուղի բնակիչը հայտնեց, որ այդ տարածքներում էնդեմիկ և կարմիրգրքային բույսեր կան։ Նախաձեռնողը ընթերցեց ԳԱԱ «Թախթաջյանի»-ի ինստիտուտի եզրակացությունը, որ հանքշահագործման տարածքում Կարմիր գրքային բույս չկա։ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը նշել է,որ ՇՄՆ նախագահությունն էլ եզրակացություն է տվել, որ այդ հատվածում կարմիր գրքային բույսեր կան։
Գյուղի բնակիչների մի մասը և ընկերության ներկայացուցիչներին դուր չեկավ, որ լսումներին ներկա քաղհասարակության ներկայացուցիչները դեմ էին արտահայտվում հանքի բացմանը՝ նրանց պիտակավորելով «Վեդի Ալկո»ընկերության շահերի պաշտպան։
Իրավիճակը լարվեց, երբ գյուղացիներից մեկը կոպտեց և քաղհասարակության ներկայացուցիչը հակադարձեց.«Հավային դու ես, արա»։ Հանրային լսումներին ներկա պարեկները կարգի հրավիրեցին կողմերին։
Հանրային լսումները դադարեցվեցին՝ հիմնավորմամբ, որ հարցերը կրկնվում են։ Բնապահպան Օլեգ Դուլգարյանը և մյուս ակտիվիստները վանկարկեցին. «Ամոթ, հանրային լսումները չեն կայացել, քանի որ բոլոր հարցրեը չեն լսվել և ելույթներ չեն եղել և անօրինական ձևով կասեցվեց»։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը