Միայն մեր պահանջների բավարարման դեպքում կդադարեցնենք հացադուլը.Դավիթ Պետրոսյան/տեսանյութ/
Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման»նախաձեռնությանը այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները, և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է:հայտարարությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով նման հայտարարությամբ է հանդես եկել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը: «Մեր պայքարը դադարել է հացադուլի ժամանակ: Այժմ մենք նորից հացադուլ ենք սկսում, և միայն մեր պահանջների բավարարման դեպքում կդադարեցնենք այն»,- ասաց նա:
