Արցախի hակամարտությունը գլխավոր «ստատուսագրի» համար hակամարտություն է իր և նախկին ղեկավարների միջև

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Մարդ, ով վերջերս խոստովանեց, որ մերժել է պատերազմի կանխման, թեկուզ և տեսական, հնարավորությունը, ով ժամանակին բղավում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ով 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո առաջին այցով մեկնեց Արցախ և անգամ հայտարարեց, որ «ո՞վ ասեց՝ Արցախը գերտերություն չի»,․․․ և նման այլ տեքստեր արտաբերողը հիմա դարձել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման, բռնի տեղահանման փաստացի «մաքրազերծողը»։

Ինքը Ադրբեջանի հետ կապված հարց չունի, իրեն «հետաքրքիր չի», որ Ադրբեջանը տարբեր դրվագներով մերժել է խաղաղ կարգավորման տարբերակները, պետական մակարդակով տասնամյակներ շարունակ էթնիկ հայի դեմ ատելություն է քարոզվել, իրեն հետաքրքիր չի, որ 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը ուղեկցվեց հայ կին զինծառայողի դաժան անդամահատման դեպքով, իրեն հետաքրքիր չի, որ Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու համար թոշակ է ստանում հիմա։ Սրանք կարևոր չեն, կարևոր չի նաև, որ այսօր Ադրբեջանի դպրոցներում քարոզվում է, որ ՀՀ-ն դա «պատմական Ադրբեջան» է, որը իրենցից «խլել» են։ Կարևոր չեն այս հարցերը, կարևորը նախկին ղեկավարների հետ կռիվ-կռիվ խաղալն է, կարևորը սեփական քայլերը կոծկելն է, կարևորը Ադրբեջանի հրահանգով հայոց պետականության գաղափարական քանդումն է։ Սրանք են իշխանության առաջնահերթությունները, իսկ Ադրբեջանի հետ կապված իրենք թեմա չունեն, չէ՞ որ հիմա «խաղաղություն» է՝ իսկ իրականում՝ անպաշտպանություն գալիք վտանգներին ընդառաջ։

Ինչպես Արցախի հակամարտության տարիներին, այնպես էլ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը պարզ ու ուղիղ տեքստերով ու քայլերով խոսում է իր վտանգավոր, զավթողական ծրագրերի մասին, բայց դե կարևորը՝ նախկինների հետ «չանա-չանա» տալն է․․․Հո՞ պետական պաշտպանության հարցերով չի զբաղվելու պետության կազմաքանդիչը»,- գրել է նա:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլը մեծ թափով հարձակվելու է. Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» է կիրառում Ալիև-Պուտին լարվածությունը նոր թափ կստանա․․․ ասեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել. «ԱրմԼուր» Հավային դու ես, արա, ամոթ. Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ Էդմոն Մարուքյա՛ն, քո խաղերը լա՛վ գիտենք, քո արածը ոչ ոք չի մոռացել․ Լարիսա Ալավերդյան (video) Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան Ռիչարդ Մուրը Ստամբուլում բացահայտեց՝ ինչ են անում Նիկոլների հետ․ Երվանդ Բոզոյան (video) Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am