Բացահայտվել է չինացիների վրա կատարված ավազակային հարձակումը. կասկածյալներից 9-ը օտարերկրացիներ են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների հետ հայտնաբերել ու բացահայտել են այս տարվա, կարելի է ասել, ամենաաղմկահարույց, խոշոր չափի գողության փորձի դեպք, ինչպես նաև՝ զինված ավազակային հարձակում, որի մասնակիցների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են եղել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 10-ին ոստիկանության քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քեռու փողոցի հասցեներից մեկում ատրճանակներով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նշված հասցե են ժամանել քրեական և համայնքային ոստիկանները, և տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են:

Ռուսաստանի Դաշնության, ինչ-որ զինվորական համազգեստով, դիմակավորված 4 անձ, ովքեր եղել են ատրճանակներով մտել են Քեռու փողոցի 67 հասցեում գտնվող սեփական տուն, որի սենյակները տան տերը որպես կացարան վարձակալական հիմունքներով տրամադրել է քաղաքացիներին ու նրանց նկատմամբ կատարել են ավազակային հարձակում՝ տանելով բջջային հեռախոսներ, խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Նույն օրը դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժածները Չինաստանի քաղաքացիներ են: Քրեական, համայնքային ոստիկանները, Արաբկիրի քննչական բաժնի քննիչները օրեր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողություններ, տաք հետքերով, կարելի է ասել, ոչ միայն բացահայտել, այլ հայտնաբերել են կասկածյալներին և հանցագործության գործիք ատրճանակները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Երևանի բնակիչ 40-ամյա Մհեր Ռ.-ն, իսկ նրա հանցակիցներն են Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներ 38-ամյա Մախմուդով Մ.-ն, 38-ամյա Ուսմանով Դ.-ն, 37-ամյա Կասիմով Մ-ն, 42-ամյա Յատիմով Հ.-ն, 45-ամյա Ջոմախմադով Մ.-ն, 28-ամյա Սատորով Մ.-ն, 43-ամյա Շոյեվ Դ.-ն և 27-ամյա Սայիդով Ֆ.-ն:

Քրեական ոստիկաններին հաջողվել է Երևանում և մարզերում հայտնաբերել նշված անձանց և ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրանց ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը, այդ թվում՝ պլանշետներ, բջջային հեռախոսներ և գումարի մեծ մասը, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող 4 ատրճանակները:

Կասկածյալներից 2-ին որոնում են:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս խումբը փորձել է նաև գողանալ չինացիներին պատկանող բիտքոին կրիչը, որի մեջ, ըստ տեղեկությունների, եղել է մոտ 6 միլիոն դոլար:

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Արգիշտի Մեխակյա՛ն, քեզ քո «սխալ» ճանապարհով գնացած հորով են ճանաչում. Երվանդ Բոզոյան (video) Էջմիածինցինե՛ր, Նիկոլը ձեզ հանձնելու է Երևանի անվտանգության համար. Երվանդ Բոզոյան (video) Ամո՜թ, ամո՜թ․ Գինեվետում լարված վիճաբանությունից հետո հանրային քննարկումը դադարեցվեց (video) «Ձեռով չխոսաս»․ լարված իրավիճակ Գինեվետում (video) «Նիկոլը որոշել է՝ կոչնչացնի այդ մարդկանց, եթե․․․»․ Ժասմինա Ղևոնդյան (video) Լևոն Զուրաբյանը նորից «մերկացնում է» Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Պլանը կա, ժողովու՛րդ․ կազմակերպված, «-1 Նիկոլին» դուրս շպրտելու ենք»․ Պարույր Հայրիկյան (video) Պայթում է Զանգեզուրի միջանցքի թեման․ ի՞նչ թուղթ է Ալիևը տվել Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) Նիկոլը գնում է Եգիպտոս՝ մեկ անգամ ևս համոզվելու, որ իր ստորագրած թուղթը բլեֆ է, երաշխավորված խաբեություն. Արտակ Զաքարյան Նիկոլը իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է մեր բոլորիս աչքից. Արմեն Հովասափյան «Վարդան Ղուկասյանը Նիկոլի խուժանությանը մի ձև պատասխանեց»․ Լարիսա Ալավերդյան (video) Ո՞րն է Պակիստանի և Աֆղանստանի միջև ծագած կոնֆլիկտի պատճառը, և ինչ կապ ունի այստեղ Ադրբեջանը Լարված իրավիճակ՝ Գինեվետում. Կարմիր սարը վտանգի տակ է (video) Մի իրեղեն ապացույց հանդիսացող ֆոտոյի մասին Վաղարշապատի ընտրություններից հետո Նիկոլը մեծ թափով հարձակվելու է. Հովհաննես Իշխանյան (video) Փաշինյանը հոգեբանական «տրյուկ» է կիրառում Ալիև-Պուտին լարվածությունը նոր թափ կստանա․․․ ասեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել. «ԱրմԼուր» Հավային դու ես, արա, ամոթ. Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ Էդմոն Մարուքյա՛ն, քո խաղերը լա՛վ գիտենք, քո արածը ոչ ոք չի մոռացել․ Լարիսա Ալավերդյան (video) Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան Ռիչարդ Մուրը Ստամբուլում բացահայտեց՝ ինչ են անում Նիկոլների հետ․ Երվանդ Բոզոյան (video) Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am