Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որն ավարտվել է դանակահարությամբ, Հ.Գ.-ն վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել Ա.Օ.-ին:

Մասնավորապես՝ Տ.Մ.-ն ժամանելով Հայաստան, Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ապօրինի ձեռք է բերել և իր մշտական բնակության վայրում պահել գործարանային արտադրության ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, մարտական նռնակ:

Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Տ.Մ.-ն, Հ.Գ.-ի դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է Ա.Օ.-ի սպանությանն ուղղված նախապատրաստական գործողություններ, այն է՝ ապօրինաբար իր մոտ պահելով հրազեն, փամփուշտներ և նռնակ, վարձակալել է Ա.Օ.-ին պատկանող տան հարևանությամբ գտնվող առանձնատունը, հետևել վերջինիս տեղաշարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն Ա.Օ.-ն հայտնաբերել է նրան և ընկերների հետ ծեծի ենթարկել:

Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, Տ.Խ.-ն Հ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել վերոնշյալ առարկաները՝ Ա.Օ.-ին սպանելու հարմար առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել, քանի որ ՆԳՆ աշխատակիցների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև քննչական և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, վերջիններս հայտնաբերվել և ձերբակալվել են։

Կատարված խուզակությունների ընթացքում հայտնաբերվել է նշված զենք-զինամթերքը:

Տ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), Հ.Գ.-ի նկատմամբ՝ 46-43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (սպանության նախապատրաստության դրդելը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունկավում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Հավային դու ես, արա, ամոթ. Իրավիճակը լարվեց Գինեվետի հանրային լսումների ժամանակ Էդմոն Մարուքյա՛ն, քո խաղերը լա՛վ գիտենք, քո արածը ոչ ոք չի մոռացել․ Լարիսա Ալավերդյան (video) Կալանավորված Արսեն Ղուկասյանն իր կոշտ հարցադրումներով անհարմար դրության մեջ էր թողնում մի շարք պաշտոնյաների. Փաստաբան Նա դեռ ինձ 50 եվրո է պարտք․ Մխիթարյան Ռիչարդ Մուրը Ստամբուլում բացահայտեց՝ ինչ են անում Նիկոլների հետ․ Երվանդ Բոզոյան (video) Ռուսաստանի իրավապահները «Սպայկա»-ի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազությանը Փաշինյանն ու Ալիևը Շարմ էլ Շեյխում «Կամուրջ»-ը միացել է Գագիկ Ծառուկյանի ռազմավարական կոնցեպտին․ Արման Աբովյան (video) 20-ամյա վարորդը «Infiniti»-ով բախվել է երկաթե ցանկապատի ձողերին, ապա չգործող երկաթե կրպակին Արցախի hակամարտությունը գլխավոր «ստատուսագրի» համար hակամարտություն է իր և նախկին ղեկավարների միջև «Նիկոլ Փաշինյա՛ն, Նուբարաշենի գարշահոտությունը ձեզանից է գալիս․․․ խորշելի՛ եք»․ Լարիսա Ալավերդյան (video) Բացահայտվել է չինացիների վրա կատարված ավազակային հարձակումը. կասկածյալներից 9-ը օտարերկրացիներ են Վերջին օրերի 9 դաժան սպանությունների հետքերով․․․ Երվանդ Բոզոյան (video) #ՀԻՄԱ․ «Երեք նախագահնե՛ր, զգույշ եղեք․ սարսափելի զարգացումներ են երկրի ներսում․․․»․Լարիսա Ալավերդյան (video) 20 հոգով դաժանաբար սպանեցին իմ որդուն. Սպանվածի մոր բացահայտումը (video) 90 օր ա պեչատը խփած, բայց դրա կեսը կորցրել եմ հերթերի մեջ․ բեռնատարի վարորդ (video) Եղբոր գլուխը Արսենը գտել է ռազմի դաշտից, եղբորորդուց լուր չունի, ու էս մարդուն խուլիգան են անվանում (video) Փաշինյա՛ն, էդ քո տրյուկներին ի պատասխան լսիր․ Արթուր Խաչատրյան (video) ՌԴ ոստիկանությունը վերջին 1 ամսում ստուգումներ է անցկացնում.մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարով,եթե (video) Օրը բարի չէր Նիկոլ Փաշինյանի համար․ Արմեն Աշոտյան (video) Թուրքական բրենդի հյուրանոց կբացվի՞ Հայաստանում․ Գևորգ Պապոյանի մեկնաբանությունը (video) #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է խնդրել Ալիևը Պուտինից․ Երվանդ Բոզոյան (video) Ավինյանի ղեկավարած ավագանին փոշմանել է. Մետրոյի վրա 5.3 մլրդ դրամ չեն ծախսի Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am