«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։ Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Առաջ» աջակենտրոն կուսակցության «Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածինում համակիրների մեծ բանակ ունի ու, ըստ իշխանությունների սոցիալական հարցումների, Խաչատրյանը առաջատար դիրքերում է: Մեր աղբյուրները նշում են՝ իշխանությունների թեկնածուն` Արգիշտի Մեխակյանը, ևս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով: Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար: Հավելենք, որ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել»։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը