Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաստատված համաձայնության շրջանակում ազատ արձակման ենթակա բոլոր 1966 պաղեստինցի բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իսրայելի ուժերի կողմից ձերբակալված Գազայի 1716 բնակիչներ կտեղափոխվեն պաղեստինյան անկլավի հարավում գտնվող «Ալ-Նասր» բժշկական համալիր։
Մնացած 250 պաղեստինցիները, որոնք ցմահ ազատազրկման էին դատապարտվել, կուղարկվեն Երուսաղեմ, Արևմտյան ափ և Իսրայելի սահմաններից դուրս։
Հոկտեմբերի 13-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման կողմից պահվող իսրայելցի յոթ պատանդ պաղեստինա-իսրայելական պայմանավորվածության համաձայն հանձնվել է Գազայում Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը։
Ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ պաղեստինյան կողմը պետք է ազատ արձակի իսրայելցի 20 պատանդի։
Reuters լրատվական գործակալության տվյալներով՝ առանձին գործողության շրջանակում նախատեսվում է նաև, որ ԿԽՄԿ թիմերը Իսրայելի կալանավայրերում պահվող պաղեստինցիներին կտեղափոխեն Գազա և Արևմտյան ափ։
ԿԽՄԿ միջնորդությամբ տեղի կունենա նաև զոհվածների աճյունների կամ մասունքների տեղափոխումը։Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ և տեղ կունենա Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը