«Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը»,-գրում է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, 2008-2018թթ. Արցախյան հարցի բանակցությունների ժամանակ ՀՀ իշխանությունները բանակցել են հանրաքվեի միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումը,իսկ փաստացի Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը։ Այդ փաստը բազմիցս արձանագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ վերջին անգամ դրա մասին համանախագահներից խոսեց ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։
«2009-2013թթ.ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացման փաստը։
Այդ սկզբունքն ամրագրված էր թե ՀՀ-ԵՄ գործըկերության պայմանացրում/CEPA/, թե ՀԱՊԿ ղեկավարների պաշտոնական հայտարարության մեջ։
Որոշվում էր Արցախում պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի անցկացման փաստը, որի արդյունքում Լաչինի ու Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ հանրաքվեի անցկացումը, 5 շրջաններից էլ դուրս էին գալու հայկական ուժերը եւ տեղակայվելու էին միջազգային խաղաղապահներ։ Այսինքն Լաչինի ու Քելբաջարի հարցը հանրաքվեի ժամկետ չնշելու պարագայում հստակ փոխկապակցված էր հանրաքվեի անցկացման հետ։ Ի դեպ,այդ ամենն արվելու էր խաղաղ ճանապարհով,առանց զոհերի, բացառելով պատերազմի հեռանկարը։ Հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո Քելբաջարում ասում,որ «Քելբաջարը պետք է մնար հայերին»։
Սա էր բանակցում Սերժ Սարգսյանը, որի բանակցած փաթեթին կապիտուլյանտ Փաշինյանն անուն էր կպցնում։ Դե հիմա համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցածն ու Փաշինյանի «բանակցածի» արդյունքում Արցախի եւ հազարավոր հայորդիների կորուստը, Արցախի հայաթափումն ու արցախահայերի բռնագաղթը, ինչպես նաեւ Տավուշի տարածքների հանձնումն ու Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի 240 քկմ օկուպացիան»,-գրել է նա։
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը