Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել մայթին. կա տուժած

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփի միջից օգտագործելով անհրաժեշտ պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել են հերթապահություն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ: