Քննչական մարմինը սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբ

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը։

«Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:

Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:

Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:

Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:

Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:

Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես»,–ասված է հայտարարությունում։

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Թուրքական բրենդի հյուրանոց կբացվի՞ Հայաստանում․ Գևորգ Պապոյանի մեկնաբանությունը (video) #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է խնդրել Ալիևը Պուտինից․ Երվանդ Բոզոյան (video) Ավինյանի ղեկավարած ավագանին փոշմանել է. Մետրոյի վրա 5.3 մլրդ դրամ չեն ծախսի Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ Լյուբով Ուսպենսկայան և Երևանի տոնը "Այն տղա, քեզ "հարբեցող ծաղրածու ասող Ադրբեջանի առաջնորդի հետ կգաս Շարմ էլ Շեյխ"... Իջևանցին մարզպետարանի շենքի դրոշի վիճակի համար Նիկոլ Փաշինյանին բողոքել է նրա քավոր, Տավուշի մարզպետից Իսրայելին հանձնվող 20 պատանդները Ովքեր են Նոբելյան խաղաղության՝ վերջին 15 տարիների մրցանակակիրները ու ինչու են ստացել այդ մրցանակը Ի՞նչ եք խոսում, ԿԲ-ն ո՞նց է անկախ․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» ՔՊ-ի պաշտոնյային (video) Փաշինյա՛ն, ռադներդ քաշելու եք․․ ասե՛մ՝ ինչպես․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Գեղարքունիքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. հարվածից նրա ոտքը կտրվել է Իշխանությունն ամեն բան անում է Սեւակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու եւ վարկաբեկելու համար. Ժողովուրդ Վանաձորի կրիմինալ քաղաքապետն անգամ տուն չունի. Փաշինյանի «սրտի Ական». Ժողովուրդ Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ․ Սուրենյանց Խաղահրապարակում պատահարից հետո 6–ամյա տղայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է ԿԽՄԿ-ին Գազայում Ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել․ Dallas Morning News Բրիտանիան 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Վաղարշապատի ավագանու ընտրություններում մասնակցելու համար ԸԸՀ փաստաթուղթ է ներկայացրել 9 ուժ Մինչև 2038-ը հանքարդյունաբերությունը կարող է վերանալ (video) Հրդեհ՝ Երկաթուղայինների փողոցում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար Պաղեստինցի 1966 բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է տեղի ունենում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am