ՀՀ ներկայիս վարչապետը պետական դավաճանություն է գործել, իսկ դավաճանները պետք է պատժվեն. Ջուլֆալակյան

Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ձևավորվող քաղաքական նոր ուժերին…

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար:

Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:

Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին…

Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով քպ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին
(10 հուլիս, 2018թ – Խաչատուրովի հետկանչը…):

Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից։

ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։

քպ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները

միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ

ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ

Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ իհարկե, առանց զոհերի նման թվի…։
Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):

Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):

2020թ Նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավարությամբ

Ապա 2022թ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ)։

Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնկալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:

Պարզ է, որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:

Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից:

Վերադառնանք պատուհասին.

Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է,որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է… դա ինքնախոստովանություն է:

Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է «ոչ, նույնությամբ կկրկնեի»…
դա ևս ինքնախոստովանություն է:

Խոստովանություն Արցախը հանձնելու մասին:

ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:

Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է խնդրել Ալիևը Պուտինից․ Երվանդ Բոզոյան (video) Ավինյանի ղեկավարած ավագանին փոշմանել է. Մետրոյի վրա 5.3 մլրդ դրամ չեն ծախսի Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ Լյուբով Ուսպենսկայան և Երևանի տոնը "Այն տղա, քեզ "հարբեցող ծաղրածու ասող Ադրբեջանի առաջնորդի հետ կգաս Շարմ էլ Շեյխ"... Իջևանցին մարզպետարանի շենքի դրոշի վիճակի համար Նիկոլ Փաշինյանին բողոքել է նրա քավոր, Տավուշի մարզպետից Իսրայելին հանձնվող 20 պատանդները Ովքեր են Նոբելյան խաղաղության՝ վերջին 15 տարիների մրցանակակիրները ու ինչու են ստացել այդ մրցանակը Ի՞նչ եք խոսում, ԿԲ-ն ո՞նց է անկախ․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» ՔՊ-ի պաշտոնյային (video) Փաշինյա՛ն, ռադներդ քաշելու եք․․ ասե՛մ՝ ինչպես․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Գեղարքունիքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. հարվածից նրա ոտքը կտրվել է Իշխանությունն ամեն բան անում է Սեւակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու եւ վարկաբեկելու համար. Ժողովուրդ Վանաձորի կրիմինալ քաղաքապետն անգամ տուն չունի. Փաշինյանի «սրտի Ական». Ժողովուրդ Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ․ Սուրենյանց Խաղահրապարակում պատահարից հետո 6–ամյա տղայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է ԿԽՄԿ-ին Գազայում Ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել․ Dallas Morning News Բրիտանիան 20 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Վաղարշապատի ավագանու ընտրություններում մասնակցելու համար ԸԸՀ փաստաթուղթ է ներկայացրել 9 ուժ Մինչև 2038-ը հանքարդյունաբերությունը կարող է վերանալ (video) Հրդեհ՝ Երկաթուղայինների փողոցում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար Պաղեստինցի 1966 բանտարկյալ պատրաստվում են լքել իսրայելական բանտերը Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է տեղի ունենում Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am