Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված

Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված։ Այս մասին ՆԳՆ-ից փոխանցեցին 24News-ին։
Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։
Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Հասմիկ Սարգսյան